
Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու որոշում է կայացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի Հարավային Ամերիկայի գրասենյակի պատասխանատու Հակոբ Տաբակյանը: «Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար արդեն կա Ուրուգվայի կառավարության հավանությունը: Հուսանք ցեղասպանության հարյուրամյակին կհասցնենք թանգարանի կառուցումը»,-ասաց նա: Տաբակյանի խոսքերով` այժմ ծրագիր է մշակվում` աշխատանքները համակարգելու համար, մասնավորապես, թանգարանի տեղի, թանգարանը նյութերով համալրելու հետ…






