
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր առավոտյան զանգահարել է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ (Ֆրանկ) Փափազյանին՝ վերահաստատելու, որ չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր օրինագծի հարցում։ «Ֆրանսիայի նախագահն ինձ վստահեցրել է, որ հավատարիմ կմնա իր խոստումներին: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը…







