«Հայ Դատ Շվեդիա» պիտակով նիւթեր

Շվեդիայում Հայ Դատի կառույցը շնորհակալագիր է հանձնել Ստոկհոլմում Գերմանիայի դեսպանին

Շվեդիայում Հայ Դատի կառույցը Ստոկհոլմի գերմանական դեսպանատանը հանդիպել է դեսպան Մայքլ Պոքի հետ՝ նրան փոխանցելով շնորհակալագիր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար, որը դատապարտում էր Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց և մեղադրանք է, այլ խոնարհում զոհերի հիշատակի առաջ: Բանաձևում նաև նշված էր, որ Գերմանիան ճանաչում…

Շվեդիայի հայ համայնքը ֆինանսական օգնություն կտրամադրի ԼՂՀ-ին

Շվեդիայի հայ համայնքը ֆինասնական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: «Երբ Ադրբեջանի սադրիչ գործողություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվեց, մենք այստեղ ժողով կազմակերպեցինք և որոշեցինք Հայ Դատի Հանձնախմբի կողմից բողոքի նամակ ուղարկել Շվեդիայի կառավարությանը: Պահանջը մեկն էր` քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները կանխելու համար:…

Ստոկհոլմում դաշնակցականների ցույցին մասնակցել են նաև ասորիներ

Երեկ զորակցական բազմամարդ ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ շվեդական խորհրդարանին կից տարածքում: Շվեդահայությունն իր զորակցությունն է հայտնել ընդդեմ վերջին օրերին Ադրբեջանի սանձազերձած աննախադեպ ագրեսիայի: Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ Շվեդիայում ՀՅԴ կառույցն ու Հայկական Ընկերակցական միության համադրող մարմնի (Armeniska riksförbundet i Sverige) հետ միասին համագործակցական ցույցը տեղի է ունեցել Ստոկհոլմի…

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը: -Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել: -Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության…