Ամսական արխիւներ. May 2014

Անհրաժեշտ է վերացնել նախագծի անորոշությունները

Այսօր ԱԺ ոչ իշխանական քառյակը պատրաստվում է քննարկել կուտակայինի մասին օրենքի հետ կապված իրենց առաջարկած նախագծի վերամշակված տարբերակն ու այն ներկայացնել կառավարությանը, քանզի ԱԺ վերջին եռօրյա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագիծը՝ փաթեթային տեսքով, ըստ էության, չի գոհացրել ոչ իշխանական ուժերին: Հիմա նրանք իրենց առաջարկներն են պնդում ու այն նախագծի տեսքով կներկայացնեն կառավարությանը, որից ստացված…

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը

Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը ընդունել է ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի Հայ դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի պաշտոնական կայքը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը պատմական քվեարկություն է անցկացրել և խրախուսել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Կալիֆորնիայի խորհրդարանի Կանոնադրական հանձնաժողովը 9 կողմ,…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Այցելեց Նուհատ Մաշնուքի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Խաչերեան եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երեքշաբթի, 6 մայիսին այցելեցին ներքին գործոց եւ քաղաքապետութեանց հարցերու նախարար Նուհատ Մաշնուքի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան իրադարձութիւնները` լուսարձակի տակ առնելով նախագահական ընտրութիւններն ու Լիբանանի վրայ ազդող Սուրիոյ տագնապին հետեւանքները: aztagdaily.com

Լավագույն լուծումը պարտադիրից հրաժարվելն է

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ «կուտակային»-ի մասին նախագծում պարտադիր բաղադրիչի վերացման հարցում կան որոշակի պարտավորություններ «դրսի» հետ կապված, նկատեց, որ «դրսի կողմերը» խնդիր չունեն՝ Կառավարությունը փոխվե՞լ է, չի փոխվել, իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության հետ: -Պարո՛ն Ռուստամյան, կա՞ն արդեն…

Ամերիկայի Հայ Դատի ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

Ամերիկայի Հայ Դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ իրենց տեսակետներն ու ակնկալիքները փոխանակելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը» պարբերականը: «Դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարևոր հարց են բարձրացրել և հնչեցրել են հայ համայնքի միաձայն դիրքորոշումը առ…

ԱՌԻ-ի Բնակարանաշինութեան Ծրագիր. Առիաւանը Կը Կառուցուի Արագընթաց Թափով, Կատարեալ Բծախնդրութեամբ Եւ Մեծ Պատասխանատուութեամբ

Իր հիմնադրութենէն չորս տարի ետք, մեծ վստահութիւն վայելող «Արցախ Ռուց Ինվեսթմընթց»-ը (ԱՌԻ) այս հանգրուանին կը ջանայ յաջողցնել բնակարանաշինութեան իր ծրագիրը, որ խթան մը պիտի հանդիսանայ վերաբնակեցնելու Քաշաթաղի ամէնէն ռազմավարական շրջանը` Արցախի դարպասը: Լիբանանահայութեան եւ այլոց արդէն իսկ ծանօթ ԱՌԻ-ն, Արցախի գիւղատնտեսութեան զարգացման նպատակով վարկերու տրամադրումին կողքին, սկսած է բնակարանաշինութեան վարկեր տրամադրելու` գործակցելով Լեռնային Ղարաբաղի պետութեան…

Եգիպտոսի Հանրային Կարծիքը Այնպիսի Մակարդակի Պէտք Է Հասցնել, Որ Յառաջիկայ Խորհրդարանէն Պահանջէ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումն Ու Մեր Զոհերու Յիշատակին Յուշակոթողի Կանգնեցումը

«Հայ Դատ Հետապնդել` Կը Նշանակէ Հաւատալ Եւ Հետեւողական Ըլլալ», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթ. Արմէն Մազլումեան Հաւանաբար տարիներ առաջ դժուար էր երեւակայել, որ արաբական աշխարհին մէջ մամուլին եւ լրատուական միջոցներուն ճամբով Հայոց ցեղասպանութեան մասին այս տարողութեամբ անդրադարձ կը կատարուի, մտաւորականներու եւ քաղաքական գործիչներու կողմէ ո՛չ միայն կը խօսուի Հայ դատին մասին, այլ Թուրքիայէն կը պահանջուի արդարութիւն տնօրինել…

Ակնարկ. Անգարայի Բեմականացումները 100-Ամեակի Յետհաշուարկի Առընթեր

Պոլսահայ համայնքի հոգեւոր թէ աշխարհիկ ներկայացուցիչներուն հետ Թուրքիոյ վարչապետ Էրտողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւոյթ չէ, չըսելու համար օրինաչափ նոյնիսկ: Բնական էր, որ գաղութի դասական իշխանութեան ներկայացուցիչներուն հանդիպումը հետեւէր Էրտողանի ցաւակցական գործողութեան: Հայկական կողմը համազարկ բանալու պէտք չունի Պոլսոյ հայ ներկայացուցիչներուն կողմէ կատարուած գերխանդավառ յայտարարութիւններուն եւ մանաւանդ Անգարայէն պահանջուած պատուէրային արձագանգումներուն վրայ: Այս առաջին հայկական արձագանգը…