Ամսական արխիւներ. June 2015

Իշխանությունները պետք է հաշվի նստեն քաղաքացիական պահանջների հետ

«Եթե բախումները, լարվածությունը բացառվեն տարածաշրջանում, կարող ենք հայտնվել օրինակելի երկրի կարգավիճակում: Կարծում եմ՝ ժողովրդավար երկրներին հարիր և համահունչ ակցիա է. որևէ երկրում եթե սակագնի բարձրացման համապատասխան որոշում լինի, նույն արձագանքը կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հավելելով, որ Սփյուռքը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ըստ նրա՝…

Մեր առաքելությունը վատ հետեւանքներ թույլ չտալն էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Բաղրամյան փողոցում արդեն 3-րդ օրը շարունակվող բողոքի ցույցի մասին, նշեց. «Առաջին օրվա իրադարձությունները նկատի ունենալով` երեկ մի խումբ պատգամավորների, մտավորականության ու շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ որոշվեց լինել Բաղրամյան պողոտայում և, իբրև կենդանի պատ, կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` փորձելով կանխել հնարավոր առճակատումը: Գիշերը ժամը 1-ից…

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Բիւրոյի ներկայացուցիչները

Չորեքշաբթի, 24 Յունիս 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչները, գլախաւորութեամբ Հրանդ Մարգարեանի։ Առաւել քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստան-Սփիւռք գործակցութեան, վերջերս Հայաստանի մէջ ստեղծուած կացութեան, Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատին եւ Սուրիոյ Հայութեան հետ առնչուած հարցեր: armenianorthodoxchurch.org

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Արայիկ Պետրոսյանի դեմ վարույթը կարճվել է

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի գործով վարույթը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը: Նա նշեց, որ ընդամենը երեկ է տեղեկացել, որ իր պաշտպանյալի մասով վարույթը կարճվել է անբավարար ապացույցների պատճառաբանությամբ: Փաստաբանն ասաց, որ դեռ որոշումը չի ստացել, չի կարող որեւէ գնահատական…

Վահան Նաւասարդեան (1886-1956). Հայ Յեղափոխական Շարժման եւ Դաշնակցութեան մարտունակ պատգամաբերը

24 ­Յու­նիս 1956ի վաղ ա­ռա­ւօ­տեան, ա­նակն­կալ ան­հանգս­տու­թեամբ հի­ւան­դա­նոց փո­խադ­րո­ւե­ցաւ եւ, նոյն կէ­սօ­րին, մեր կեան­քէն առ­յա­ւէտ հե­ռա­ցաւ ­Գա­ղա­փա­րի մեծ մար­տիկն ու ­Դաշ­նակ­ցա­կան ղե­կա­վա­րը։ Ըն­կեր ­Վա­հան ­Նա­ւա­սար­դեան ոչ եւս է՝ գու­ժեց «­Յու­սա­բեր», Հ.Յ.Դ. Ե­գիպ­տո­սի պաշ­տօ­նա­թեր­թը, որ ձե­ռա­կերտն ու միան­գա­մայն պա­տո­ւան­դա­նը հան­դի­սա­ցաւ բո­ցա­շունչ հրա­պա­րա­կագ­րին։ Աշ­խար­հով մէկ, ­Մի­ջին Ա­րե­ւել­քի հա­յօ­ճախ­նե­րէն մին­չեւ ­Յու­նաս­տան, Ֆ­րան­սա, Մ. ­Նա­հանգ­ներ ու ­Հա­րա­ւա­յին Ա­մե­րի­կա, ­Դաշ­նակ­ցու­թեան…

Հայտարարություն

Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ,…

Ժամ առաջ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Աղվան Վարդանյանը դատապարտում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին: «Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի…

Հ. Յ.Դ. պա­տո­ւի­րա­կու­թիւն մը տե­սակ­ցե­ցաւ ­Յու­նաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գա­հին հետ

Այսօր ա­ռա­ւօ­տեան, ­Յու­նաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ Փ­րո­քո­փիս ­Փաւ­լո­փու­լոս, նա­խա­գա­հա­կան ա­պա­րան­քին մէջ, ըն­դու­նեց այ­ցե­լու­թիւ­նը պա­տո­ւի­րա­կու­թեան մը, ո­րուն մաս կը կազ­մէին Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Քե­րոբ Է­քի­զեան, Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի ա­տե­նա­պետ ընկ. Յա­կոբ ­Յո­վա­կի­մեան եւ Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ընկ. ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեան։ Մօտ կէս ժամ տե­ւած հան­դի­պու­մը ըն­թա­ցաւ սի­րա­լիր եւ ջերմ մթնո­լոր­տի…

Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն

«Հնարավոր է առաջիկայում Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու դրսևորումներ նկատվեն»,-այդ մասին իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Շատ ակտիվ է աշխատում իրանահայ համայնքը. Այս տարի բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Պետությունն իր զորակցությունը հայտնում է բողոքի ցույցերին՝ դրանց…