Ամսական արխիւներ. February 2016

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սենատնին կոչ է արել Ղարաբաղին 5 մլն դոլար հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համար 2017թ. գերակա խնդիր է լինելու Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար օգնություն ցուցաբերելը, որն ուղղված է լինելու հումանիտար եւ զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Կոքսի վերականգնողական կենտրոնի մոդերնիզացմանը եւ ընդլայնմանը։ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ամենաանհրաժեշտ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղում եւ սահմանակից շրջաններում ֆիզիկական եւ մտավոր…

«Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, որ մոտակա օրերին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարարը չի մանրամասնել՝ ինչ շրջանակներում է լինելու այդ հանդիպումը, արդյոք համանախագահներն այցելելու են տարածաշրջա՞ն, թե՞ հանդիպումը հայկական կողմի մասնավոր նախաձեռնությունն է: Կամ՝ կոնկերտ ի՞նչ է քննարկվելու նրանց հետ` հաշվի առնելով, որ չի խոսվում ադրբեջանական կողմի հետ համանախագահների նման հանդիպման…

Հերթական խորհրդակցությունը՝ ՀՅԴ-ում

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող ներկազմակերպական հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, Գերագույն մարմնի անդամներ և կուսակցական ակտիվի ու մտավորական շրջանակի շուրջ 70 ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սահմանադրական բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ՀՅԴ դերակատարությանն ու անելիքներին, իշխանության հետ հնարա վոր համագործակցության…

Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվությունից ու աշխատանքից

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի – Պարո’ն Վարդանյան, կիսո՞ւմ եք Արմեն Ռուստամյանի այն կարծիքը, որ իշխանությունները հեղինակազրկված են: -Ես կարծում եմ, որ այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվել է հիմնականում լրագրողական համայնքի շնորհիվ, և կարծես երեկ ամեն ինչ իր հունի մեջ ընկավ: Եթե երեկ…

Թվացյալ ճամփաբաժանի մոտ

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ-ն, հայտարարելով ՀՀԿ-ի հետ համագործակցության սկզբունքային համաձայնության մասին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ ապահովել տեղն ԱԺ-ում, որովհետեւ առանց այդ համագործակցության ՀՅԴ-ն չէր կարող հաղթահարել անցողիկ շեմը: Ինչպես ասում են` կարծիք է, որ գոյության իրավունք ունի: Իսկ մենք էլ կարծում ենք, որ ՀՅԴ-ի նպատակների հարցում…

ՀՅԴ-ն պետական ձախողումների պատասխանատու ՀՀԿ-ի հետ գործակցության շուրջ «բովանդակային քննարկումների մեջ է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը –Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն որոշեց հեղինակազրկված Հանրապետական կուսակցության «ձեռքը խնդրել»: -Լրահոսում հանդիպել եմ Արմեն Ռուստամյանի արտահայտությանը, հետո փորձեցի ողջ խոսքը լսել. տպավորություն ունեմ, որ համատեքստից դուրս բերած արտահայտություն է: Իսկ գործակցությանը թելադրված է այս իրականությունը, երկրի ընթացքը փոխելու պատասխանատվությամբ։ -Իսկ Դուք կարծում եք, որ ՀՀԿ-ն հեղինակություն…

Մենք այդ ռիսկին գնում ենք, ով ինչ ուզում է` խոսի

Այսօր լրագրողները ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին մի շարք հարցեր ուղղեցին ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության վերաբերյալ երեկ նրա արած պարզաբանումների կապակցությամբ: – Քիչ առաջ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ սպասում է Ձեր երեկվա ասածի հետ կապված պարզաբանման, արդյո՞ք վերահաստատում եք Ձեր երեկվա ասածները: – Ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները, ես կրկնելու…

Դաշնակցական Երիտասարդը Մարտնչող Է

2016ի Յունուար 21-23 երկարող շրջանին տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւններու համագումարը, ուր ներկայացուած էին կազմակերպական բոլո միաւորները՝ Հայաստանէն Արցախ, մինչեւ Լիբանան, Ֆրանսա, Շուէտ եւ Հոլանտա, Ամերիկա ու Գանատա, Սուրիա եւ Հարաւային Ամերիկա եւ այլուր: Իր օրակարգերուն ընդմէջէն, համագումարը քննարկեց հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային մարտահրաւէրները եւ այդ պարունակին մէջ՝ ՀՅԴ երիտասարդական միաւորներու դերակատարութիւնը: Կարելի չէ կարճ…

Պորտֆելների մասին խոսելը վաղ է

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, թե ինչու է ՀՅԴ գնում իշխանության հետ համագործակցության: -Մենք ասում ենք, որ իշխանությունների հետ իսկապես համագործակցում ենք, կոալիցիայի մասին չէ խոսքը: Համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էին այն բանից հետո, երբ մենք…

ՀՅԴ-ն ցանկանում է իշխանության որակը փոխել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ-իշխանություն համագործակցությանը և հստակեցրեց` ինչն է պատճառը, որ իշխանության հետ համագործակցության գնացին հենց այս փուլում: «Այս Սահմանադրությունից բխում են տասը-տասնհինգ շատ կարևոր օրենքներ, բխում են մոտ 400-ից ավելի օրենքների փոփոխություններ, որոնց մեջ պետք է լինել համահեղինակ: Փորձը ցույց տվեց, որ…