Ամսական արխիւներ. March 2016

Դաշնակցությունը չի կարող բացակայել այս կարևոր գործադաշտից

«ՀՀԿ-ՀՅԴ Համագործակցութեան Համաձայնագրին Մասին Դաշնակցութեան համախոհական դաշինքը Պր. Նախագահի կուսակցութեան հետ տրամաբանական շարունակութիւնն է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Նոյեմբեր 8, 2012-ին հրապարակուած յայտարարութեան, որմով յստակացուած են մեր կուսակցութեան առաջադրութիւնները երկրէն ներս համակարգային փոփոխութիւններ կեանքի կոչելու։ ՊԷտք չէ մոռնալ, որ այդ օրերուն Դաշնակցութիւնը յատուկ ճիգ ըրաւ արմատական փոփոխութիւններու իր ծրագիրը հետապնդելու Ընդդիմութեա՛ն իսկ հաւաքական դիրքերէն՝ առանց…

Ինքնախոստովանություն

Մեր շուրջը լավ, նույնիսկ հրաշալի բաներ են կատարվում, բայց մենք չենք նկատում, չենք արժևորում, չենք կառչում ու ոգեշնչվում դրանցով։ Շարունակում ենք սնվել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կյանքը, թունավորելով ուրիշներին։ Իհարկե, անարդարությունն ու անհավասարությունը աղետալի է, կեղծիքն ու տգիտությունը՝ մարտնչող։ Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նույնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծվել, ուր…

«Ազդակ»ի Խմբագրական. Երեք Փաստաթուղթեր. Բովանդակային Հետեւողականութիւն

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով որդեգրուած Համահայկական հռչակագիրին, բարեփոխուած սահմանադրութեան կենսագործման ուղիները ցոյց տուող նախագահի ելոյթին եւ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցութեան համաձայնագիրին բովանդակութեանց մէջ կան բազմաթիւ արժեհամակարգային նմանութիւններ: Բովանդակային նմանութիւնները, իրար լրացնող գաղափարները եւ մանաւանդ համահայկական տարողութեամբ որդեգրուած վարքագծի մը հանդէպ հետեւողականութիւն ցոյց տալու մօտեցումը կարմիր թելի նման կ՛երկարի այս երեք փաստաթուղթերուն մէջ: Եւ հաւանաբար սխալ չ՛ըլլար,…

Հայ Դատի հանձնախումբը հակաադրբեջանական ցույց է կազմակերպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի դիմաց

Նյու Յորքի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի շենքի մոտ գտնվող` Ադրբեջանի մշտական ներկայացուցչության կենտրոնի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Ըստ «Ասպարեզ»-ի՝ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Ալի’և, դադարեցրու սուտը», «Վերջ տվեք պատերազմի սպառնալիքներին», «Հիշում ենք Սումգայիթը» և «Ադրբեջա’ն, ընդունի’ր հանցանքդ» գրություններով: