Ամսական արխիւներ. May 2016

Տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն

1994 թվականի զինադադարը, որը կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ ՌԴ-ի մասնակցությամբ, իրական գնահատական չտվեց՝ խաղաղությունը պարտադրվե՞լ է, թե՞ ոչ։ Այս կարծիքին է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ ապրիլի սկզբին և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման տարբերակներին, միջազգային հանրության որդեգրած քաղաքականությանը և…

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և համաշխարհային այդ կառույցի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ՀՀ Նախագահը և Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ջերմությամբ են հիշել շուրջ մեկ տարի առաջ Երևանում կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում բաց և անկեղծ…

«Ազդակ»ի խմբագրական. Կանխամտածուած Սովամահութիւնը Ցեղասպանութիւն Է

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ձեռք բերած քաղաքական առաւելներուն մէջ կարեւոր տեղ գրաւեց Միջին Արեւելքի քրիստոնեայ ազգաբնակչութիւններուն մօտ բարձրացած հակաթրքական ալիքի գոյացումը: Այս մակընթացութիւնը անշուշտ իր պատճառները ունէր: Հիմնականը տարածաշրջանին մէջ իսլամական ծայրայեղականութեան վայրագ մագլցողականութեամբ քրիստոնեայ տարրին դէմ վախի, սարսափի մթնոլորտի ստեղծումով յառաջացած կացութեան ետին կանգնած շարժիչ գործօնին եւ այս պարագային Անգարայի ձեռագիրն էր: Իբրեւ այս գործընթացներուն…

Քայլը քաղաքական է եւ կարող է զգաստացնող գործոն հանդիսանալ

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում կառավարության քայլը, որով հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: -Նկատի ունենալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի իրականացրած ապրիլյան ագրեսիան, նաեւ տարբեր քաղաքական ուժերի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումը, թե ԼՂՀ ճանաչման հարցը կարող է օրակարգ մտնել որոշակի իրադարձությունների զարգացման պայմաններում, կարծում եմ, կառավարության դրական…

Զիջումների մասին խոսելն այսօր թուլության նշան է

Հարցազրույց Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ -Պարոն Աղաբեկյան, վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն գումար է փոխանցվել Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված օպերատիվ շտաբի հաշվին եւ ի՞նչ նպատակով է այն օգտագործվելու: – Օպերատիվ շտաբն ապրիլի 3-ի խորհրդակցությանը, երբ քննարկվում էր ստեղծված իրավիչակը եւ արդեն տեսանելի էր հայ ժողովրդի համախմբումը հանուն Արցախի, մենք հասկացանք, որ մեր ժողովուրդը…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Երեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի…

Հայաստանի տնտեսությունը պատրաստ է պատերազմին

Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմական շրջանում տնտեսության վիճակին ու հարկային քաղաքականությանը: Ըստ նախարարի` հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով: Ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է, այսինքն` մի քանի գործոնների զուգակցմամբ` հարկային քաղաքականությունը արդյունավետ է իրականացվել: «Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր, ի վերջո,…

Հայ դատի հանձնախումբը Գարո Փայլանի անվտանգության հարցով դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների մտահոգությունը թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից: Վերջին օրերին Թուրքիայի մեջլիսում և սահմանադրական հանձնաժողովում Փայլանը ենթարկվել է ֆիզիկական բռնությունների ու սպառնալիքի, որն ինքը` պատգամավորը որակել է որպես «Լինչի դատաստան տեսնելու փորձ»: Հայ…

Հարձակում լինելու դեպքում նորից շարունակելու ենք ճնշել

ԼՂ փոխվարչապետը ընդգծեց՝ ամեն ինչ անելու են, որ տարհանված բնակիչները նորից վերադառնան իրենց բնակավայրեր։ «Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի պետերի, այսպիսի ձևակերպում տամ՝ ջենտլմենական պայմանավորվածությունը դեռ շարունակում է գործել, բայց մյուս կողմից, ճանաչելով մեր հակառակորդին, կարելի է նաև ենթադրել, որ եթե նա չի հարգել եռանախագահների այդ երկար աշխատանքը, եթե չի հարգել 1994 թվականի մայիսին…

Ամերիկահայ համայնքի առաջնորդները հանդիպել են դեսպան Ուորլիքին` պահանջելով հակազդել ադրբեջանական ագրեսիային

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանի և ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, հանդիպման կենտրոնական թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`…