Ամսական արխիւներ. July 2016

Նա դեռ շատ գործ ուներ անելու

Տեղի ունեցավ Վարուժան Կոնդակչյանի հոգեհանգստի արարողությունը Հուլիսի 22 -ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ազգային, հասարակական գործիչ, բարերար Վարուժան Կոնդակչյանի հոգու խաղաղության համար: Ներկա էին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Վարուժան Կոնդակչյանի մասին, նշեց, որ մեծ է նրան ճանաչողների կորուստը, քանի որ նա…

Գործնական քայլեր՝ ֆրանսերենի տարածման ուղղությամբ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: «Կազմակերպության ներգրավվածությունը համամարդկային արժեքների տարածման և…

5 մարզերին գումար հատկացվեց

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որով Հայաստանի 5 մարզերին գումար է հատկացվում վերջին ամիսներին բնական տարբեր աղետների վնասները վերականգնելու համար` Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամիների և տեղի ունեցած կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ համայնքում՝ հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին աջակցություն…

Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում ոստիկանության հանդուրժողականությունը

Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի հանդուրժողականություն ձևավորվի, և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի սահմանադրական օրենքը և օր առաջ կայացնեն որոշում՝ հանձնվելու մասին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: NewsBook-ի հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները Ձեզ համար ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ, խուսափողական պատասխան տվեց․ «Քրեական…

Դաշնակցութեան Կեցուածքը Միշտ Եղած Է Այն, Որ Երկրին Մէջ Պէտք Չէ Ցնցում Յառաջացնել

«Վանայ Ձայն»-ին Կ՛ըսէ Կիրօ Մանոյեան ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան երէկ` 20 յուլիսին «Վանայ ձայն»-ին հետ ունեցած կարճ զրոյցին ընթացքին ներկայացուց 17 յուլիսին Հայաստանի մէջ տեղի ունեցած դէպքը, անոր տուն տուող պատճառները եւ անոր լոյսին տակ տիրող ներկայի վիճակը: Անդրադառնալով ստեղծուած կացութեան եւ տեղի ունեցող զարգացումներուն…

Ակնարկ. Չխանգարել Բանակցութիւնները

Դրական պէտք է ընկալել երկկողմանիօրէն` իրաւապահ մարմիններու եւ զինեալ գործողութիւնը իրականացնողներու դրութիւնը: Երեւոյթը պէտք չէ վերագրել անպայման կապի խզումին, նոր դաւադրութիւններու մշակման կամ գործողութեան վերջ տալու նպատակով նախապատրաստուող յարձակման: Ոչ ալ` հիւծել-յանկարծակիօրէն գրոհել տարբերակին: Երբ համեմատաբար լուռ են կողմերը, կը նշանակէ, որ բանակցութիւններ կան, իսկ այդ բանակցութիւններուն փակագիծերը չեն բացուիր, որովհետեւ մարդոց ճակատագիրը խնդրոյ առարկայ…

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը,…

Աշխարհի ուշադրությունը Թուրքիայից շեղվեց դեպի Հայաստան

«Մենք այս ոճին դեմ ենք: Սա անհեռանկար մոտեցում է, եթե չասեմ, որ նաև վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետևանքով եղավ նաև արտաքին ճակատի վրա: Դեռ չգիտենք, թե ինչպես կավարտվի այս միջադեպը և եթե նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առավել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրության առաջ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ…

Ակնարկ. Էրտողանի Սլաքները

Թուրքիոյ մէջ զինուորական չկայացած յեղաշրջումի ուղղութեամբ վաղ է հետեւութիւններ ընելը: Անշուշտ կան բազմաթիւ դիտարկումներ, վերլուծումներ եւ տարատեսակ մեկնաբանութիւններ, սկսած` բեմականացուած յեղաշրջման տարբերակէն, որուն նպատակը նախագահ Էրտողանի տիրական հաստատումն ու կայացումն է, վերջացած Թուրքիոյ մասնատումը առաջադրող հեռակառավարուող քաոսացման քաղաքականութեամբ: Հայկական կողմը, պաշտօնական հանգամանքները նկատի ունենալով, թէ՛ պետական, եւ թէ հասարակական առումներով զսպուածութեամբ ու երբեմն կրաւորականութեամբ մեղադրուող…

Այսօրը

Հայկական այսօրը տխուր պատկեր մը կը ներկայացնէ, որովհետեւ կը պատահի աներեւակայելին: Կը պատահի այն, որ Արցախի բանակցութիւններու ըստ երեւոյթին ամենէն ճակատագրական հանգրուանին ոմանք իրենց ընթացքով կը յաջողին հայկական ներքին կեանքը աննախընթաց կերպով պառակտել: Յանձաւորներ մատնանշելու համար չէ, որ ցաւով կը գրենք այս քանի մը տողերը: Ատիկա աւելի ուշ ընելը թէ՛ աւելի խելացի է, թէ աւելի…