Լուրեր

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ: Դրախտիկում նա ուսումնասիրեց շենքային անմխիթար վիճակը, որը պահանջում է հրատապ կարգավորում: Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք համագործակցությունների արդյունքում ձեռնարկվում են հրատապ քայլեր՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար: «Դպրոցական շենքի նման վիճակն, իրոք, մտահոգիչ է: Մենք գտել…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպեց Թալինի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում տարածաշրջաններ եւ հանդիպումներ ունենում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հերթական այցելությունը Թալինի տարածաշրջանում էր: Հանդիպումը կայացավ Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկա էին տարածաշրջանի 42 հանրակրթական դպրոցների եւ ավագ դպրոցի տնօրենները: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը: Աշոտ Սիմոնյանն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին՝ այն ընդհանուր…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլզի հետ

Հունիսի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։ Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին,…

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հունիսի 13-ին: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին, թե ինչ ընթացքի մեջ են ՀՀ Կառավարությունից, նախարարություններից, պետական գերատեսչություններից ստացված գրությունների եւ հանձնարարականների կատարման աշխատանքները: Դրանք մասնավորապես վերաբերում էին հանրակրթական դպրոցներում դրամահավաքի բացառմանը, հողերի ընթացիկ հաշվառմանն ու 2018 թվականի ընդհանուր հաշվեկշռի կազմմանը, բուժհաստատություններում կադրային ապահովվածությանը, անտառապատման ծրագրերի մեջ ներգրավմանը,…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 11-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված…

Իշխան Սաղաթելյանը կարևորում է համայնքապետարանների թափանցիկ ու հրապարակային աշխատանքը

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ողջ կազմին: Վարչության պետ Վանիկ Հարությունյանը ներկայացրեց վարչության հիմնական գործառույթները, ոլորտի կարևոր անելիքները, ինչպես նաև համայնքներում կուտակված ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Լսելով վարչության պետին և աշխատակիցներին՝ մարզպետը կարևորեց համայնքերում կուտակված խնդիրների վերհանումը և հրապարակային ու թափանցիկ…

Նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն հունիսի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը: Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել…

Քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ սերտ համագործակցության հարթակ ձեւավորելու կապակցությամբ։ Մասնավորապես դեռեւս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի…