
Հոկտեմբերի 29-31-ը Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը գումարեց 8-րդ Գերագույն ժողովը: Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամ, ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին ժողովի ընթացքում քննարկված հարցերի եւ կայացրած որոշումների վերաբերյալ։Հ.Յ.Դ. 8-րդ Գերագույն ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը առնչվել են Հայաստանի ներքաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական իրավիճակին,…










