Լուրեր

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ: Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին…

Իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը

Շատ պարզ պատճառով չմիացանք ստորագրահավաքին. նախ, համահեղինակ հանդես չենք գալիս նախագծին, իսկ եթե համարում ենք, որ իրավիճակ է փոխվել և պետք է նաև մասնակցությամբ լինի այս նախաձեռնությունը, ուրեմն պետք է նաև ընդունել մեր առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որոշեցին չմիանալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար արտահերթ…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց ՀՀ կառավարությունից, պետական գերատեսչություններից ստացված հանձնարարությունների եւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ոռոգման ջրի մատակարարմանը, աղբահանության կազմակերպմանը, հրատապ ծրագրերի ընթացքին, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցեր: Մարզպետը կարեւորեց սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Նա…

Մենք ենք համերաշխության կրողը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանոթացավ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը: ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց հաջողվում ընտրողին համոզել, որ հենց ՀՅԴ-ին ձայն…

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենք

Շատ մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա խոսում է այն մասին, որ առաջացել են ինչ-որ խնդիրներ մեր հարաբերություններում. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Հայ-Ռուսական հարաբերություններին: «Ես կարծում եմ` մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- նշեց նա: Միևնույն ժամանակ պատգամավորը…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը: Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել իրանցի խորհրդարանականների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։…

Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին և կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը: Հինգ օր տևած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շոշափվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը,…

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային այցը Մարտունի քաղաք

Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետը եղավ Մարտունու քաղաքային լողափում, ապա դիտարկեց համայնքային ենթակայության այն տարածքը, որտեղ, ըստ մարզպետարան ներկայացված ծրագրի, նախատեսվում է զարգացնել ձիաբուծություն և զբոսաշրջություն: Մարտունու ավագ դպրոցի շինհրապարակում Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ 2016 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիմնանորոգման և…

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը երկրի խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է tvnz.co.nz նորզելանդական կայքը: Կայքը հիշեցնում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը և պնդում է, որ հայերը զոհ են գնացել պատերազմին, շարունակում է պնդել, որ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ չի եղել: «Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է պատմությունը…