Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենք

Շատ մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա խոսում է այն մասին, որ առաջացել են ինչ-որ խնդիրներ մեր հարաբերություններում. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Հայ-Ռուսական հարաբերություններին:

«Ես կարծում եմ` մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- նշեց նա: Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիք ունեն: «Այս հանդիպումները հենց նրա համար են, որ խնդիրները վերջնականապես պարզաբանվեն և իրենց լուծումները ստանան և որևէ կերպ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ չխաթարվի, դա կունենա մեզ համար լուրջ, ճակատագրական հետևանք»,- ասաց Ռուստամյանը: Նրա կարծիքով` այս հանդիպումը կարելի է համարել լիարժեք հանդիպում:

«Սա երկկողմանի առաջին լուրջ հանդիպումն է և պետք է բաց խոսել բոլոր թեմաներով: Մեր հիմանական մոտեցումն այն է, որ Հայաստանը միշտ աչքի է ընկել իր արտաքին քաղաքականության մեջ նրանով, որ նույն բանն է ասել թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում, սա պետք է կարողանանք մենք պահպանել»,- հայտարարեց նա:

Ռուստամյանը կարևորեց այն, որ հստակ ներկայացվի Արցախի հարցի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը: «Սա լավ առիթ է, որ հենց առաջին դեմքերը դրա մասին խոսեն»,- ասաց նա:

Հարցին` Նիկոլ Փաշինյանը հայեցակարգ ունի» Արցախի հիմնահարցի հետ կապված, Ռուստամյանն ասաց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս հարցի հետ կապված ելակետը գոհացուցիչ էր: «Խոսքը գնում էր նրա մասին, որ Հայաստանը պետք է առաջնորդվի Արցախի հարցի լուծման այն տրամաբանությամբ, որ պետք է հիմնվի ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքի վրա»,- ասաց նա և ընդգծեց, որ խնդիրներ են առաջացել այն բանի հետ կապված, որ անմիջական բանակցություններ չպիտի տանի վարչապետը, որովհետև չունի այն լիզարությունները ինչ-որ ղարաբաղից եկած իր նախորդ պաշտոնայններն են ունեցել: Միևնույն ժամանակ նա հայտարարեց, թե սա չի կարող է որևէ կերպ մեկնաբանվել, որ Հայաստանը փորձում է դրանով խուսափել բանակցությունենրից:

«Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է հստակեցվի: Բացի այդ Վիենայի, Սանկտ-Պետերբոււրգի համաձայնությունները Ադրբեջանը փորձում է շրջանցել` նկատի ունենալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, սա չպետք է թույլ տանք»,- նկատեց նա: Ռուստամյանի խոսքով` հայտարարությունը, որ Ղարբաղը պետք է մասնակցի բանակցություններին չպետք է դիտվի մի նոր հայտարարություն, որը մինչև հիմա չի եղել:

«Պարզապես շեշտադրումը է դրվել է այնտեղ, որ Ղարաբաղի մասնակցությունը կապահովի բանակցությունների լիարժեքությունը»,- եզրափակեց նա:

Yerkir.am

Տպել Տպել