ԶԼՄ-ներում

Աղվան Վարդանյանը՝ ՀՅԴ շտաբի պետ

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կլինի ՀՅԴ շտաբի պետը: «Ա1+»-ի հետ զրույցում, նա նշեց, որ այս պահին ընթանում է նախապատրաստական փուլը եւ այդ աշխատանքներն արդեն մոտ մեկ ու կես ամիս է՝ սկսվել են. «Ձեւավորվել է կենտրոնական նախընտրական շտաբ, ձեւավորվել են 13 ընտրատարածքային շտաբեր: Մեր ընտրատարածքային շտաբերի պատասխանատուները ճանաչված, հայտնի,…

Տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին եւ մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա ասուլիսին, որի ժամանակ ամփոփեց իր գործունեության 100 օրը, պարոն Վարդանյանը նշեց՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետեւել ասուլիսի բոլոր մանրամասներին, սակայն պատրաստվում է առավել հանգամանալից ծանոթանալ ներկայացված ցուցանիշներին: Այս պահին Աղվան Վարդանյանը առաջին հերթին առանձնացրեց վարչապետի կողմից դրսեւորած նման լայնածավալ…

Ջավախքի դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար կձեւավորվի աշխատանքային խումբ

Տոներից հետո Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ հուշագիր կստորագրվի կրթության ոլորտում առկա ջավախահայության բարձրացրած խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկու երկրների…

Փոփոխությունների առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն

Մեր երկրում որակական փոփոխությունների առաջին սաղմերը նկատելի են, բայց արդյունքները դեռեւս էական չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` ամփոփելով 2016 թվականը: «Մեր երկրում որակական փոփոխություններ են սկսվել: Առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն, բայց որ ուղղությունը ճիշտ է ընտրված, եւ սաղմերը կան, ակնհայտ է: 2017 թվականը լինելու…

Հայաստանում ուզում են Իրանից Երեւան տանող ճանապարհի կեսին հանգստի կենտրոն կառուցել

Հայաստանում Երասխ գյուղի մոտ հանգստի գոտու շինարարության մրցույթ կհայտարարվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Իրանից եկող զբոսաշրջիկները Երեւանի ճանապարհին հանգստանալու տեղ կունենան եւ ոչ միայն քնելու համար։ «Իհարկե Երեւանի ճանապարհին հյուրանոցներ կան, բայց այս կենտրոնում կլինեն խանութներ, ճաշարաններ եւ բաղնիքներ։ Որպեսզի մինչեւ…

Հայտնի չէ՝ երբ Ֆրանսիայում կընդունվի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Հայտնի չէ, թե երբ Ֆրանսիայում օրենքի ուժ կստանա Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող «Հավասարություն և քաղաքացիություն» անվանումը կրող օրինագիծը, թեև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարումը մոտենում է ավարտին։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ իր ընտրարշավի ժամանակ էր խոստացել նման օրենք ընդունել, երբ 2012թ. փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր ճանաչել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների…

2025 թվականին մայրաքաղաքի ու մարզերի զարգացման տարբերությունը պետք է աննշան լինի

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ – Պարո՛ն Լոքյան, մինչ նախարար նշանակվելը ոլորտի մասին խորքային պատկերացում ունեի՞ք: – Ես տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման և նման այլ խնդիրներով երբեք չեմ զբաղվել: Բայց ինձ համար նախարար դառնալուց առաջ շատ կարևոր էր, թե ես ո՛ր գերատեսչություն եմ գնում և ինչի՛ համար եմ գնում:…

Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ…

Կոնդի բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել

Կոնդ թաղամասում շենքերից մեկը դեռ չի կառուցվում, քանի որ բնակիչները հրաժարվում են գումարները ստանալ և այլ տեղերում բնակարան գնել: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ շենքը կառուցվում է և շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարի: «310 մլն դրամ փոխհատուցում արդեն տրվել է, այս ամիս 200 հազար…

Կիրո Մանոյան. Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում նկարագրում է Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառներն ու էությունը, թվարկում հակամարտության շահագրգիռ կողմերին և վերջիններիս շահերը, փաստարկում առկա պայմաններում «սառը պատերազմի» նոր ալիքի անհնարինությունը, ինչպես նաև մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները: – Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան՝ ի՞նչ է…