ԶԼՄ-ներում

Համախմբման հրամայականը

Կա աշխարհի բոլոր բանակներից հզոր մի բան. դա գաղափարն է, որի ժամանակը եկել է: Վիկտոր Հյուգո Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ` անցումային փուլին բնորոշ հատկանիշներով: Երկրի ու հասարակության…

Եթե մենք իսկապես ոչինչ ենք, վերջացած, հեղինակազրկված, ո՞ւմ է հետաքրքիր կոալիցիայում ենք, թե ոչ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ Իշխանությունների հետ վարվող Հայ Յեղափոխական Դաշնակցության բանակցությունները նախնական են, որոնց ժամանակ զրույց է ընթացել համագործակցելու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե համագործակցության ֆորմատը դեռևս քննարկվելիք հարց է, բայց «անշուշտ, անհավանական չէ կոալիցիան»: Հ. Մարգարյանը վստահեցրեց, որ համագործակցության կամ կոալիցիայի կազմման արդյունքում ՀՅԴ–ին…

Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել

«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք:…

Ում համար էր վտանգ ներկայացնում Հրանտ Դինքը

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Ո՞վ էր Հրանտ Դինքի սպանության պատվիրատուն, ո՞ւմ համար էր վտանգ ներկայացնում նա։ a1plus.am Երկար՝ ամբողջական տարբերակը, նաեւ՝ Ստանբուլի հայ համայնքի, Թուրքիայում զարգացումների եւ այլ նյութերի մասին։

Ալիեւը Սերժ Սարգսյանի հետ չհանդիպելու համարձակություն չունեցավ

«Մենք պետք չունեինք Ալիեւին սպասելու, որ այդպես ասեր, որովհետեւ դրանից ավելի չի լինի, քանի Ալիեւը կա: Ալիեւը դժգոհ է բանակցությունների ընթացքից, առաջարկված լուծումից: Այնպես չի, որ մենք, որպես Դաշնակցություն, խանդավառված ենք այդ լուծումով, բայց Ալիեւը կտրուկ դեմ է, օրինակ, ինքնորոշման իրավունքի սկզբունքից եւ փորձում է ամեն կերպ ԵԽԽՎ-ի եւ այլ հարթակներ տանելով՝ շրջանցել այդ գործընթացը»,-…

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի դիմումը ԵԽԽՎ-ին

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 12-ին, հաղորդագություն-նամակով, ահազանգ է հնչեցրել, առաջիկա օրերին, Եվրոպայի խորհրդի կողմից, Արցախի խնդրով ադրբեջանամետ բանաձևի քվեարկության հավանականության վերաբերյալ: Ըստ CCAF-ի՝ եվրոպական այդ կառույցը թուրքական և ադրբեջանական լոբիի հզոր ազդեցության տակ է և, մարդու իրավունքները անտեսելով, նախընտրում է նավթն ու աշխարհառազմավարական շահերը:: Այս առթիվ CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ)…

Ընդդեմ հակահայկական զեկույցների ստորագրահավաքին կմիանան Հայաստանից

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսված երկու հակահայկական զեկույցները` կխանգարեն ԼՂ հիմնահարցի շուրջ ՀՀ-Ադրբեջան բանակցություններին: Այս կարծիքն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նման զեկույցները հարվածում են նախ եւ առաջ բանակցություններին, նման որոշումներ եթե շատ լինեն, մեր վիճակը վտանգավոր կդառնա: Ընդհանուր տրամադրությունը ԼՂ հարցում հայերի նկատմամբ դրական է,…

Միջազգային հանրությանը կարելի է արդեն մեղսակից համարել Ադրբեջանի պահվածքին

«Ինչպես ԱԳ նախարարն է ասում՝ այս հանդիպումը կամ նման հանդիպումների կայանալը առայժմ ինչ-որ տեղ նպաստում է սահմանագծում իրադրության մեղմանալուն, սակայն Ադրբեջանը ցանկացած հանդիպման նախօրեին սրում է իրավիճակը»,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է ՀՅԴ արտաքին քաղաքական հարցերով ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար…

ՀԱԿ-ի ստորագրահավաքի նպատակը շոուն է

– Պարոն Մինասյան, չնայած ՀԱԿ-ի գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, հաջողվեց հավաքագրել ընդամենը 19 պատգամավորի ստորագրություն, որի շուրջ, ի դեպ, նույնիսկ այս ցուցանիշի հետ կապված թերահավատություն էր հնչեցվում: Բայց, ինչպես տեսանք, 19 ստորագրություն հաջողվեց հավաքել, և եթե դրան միանային ՀՅԴ 5 պատգամավորները, ևս 3 պատգամավոր «Բարգավաճ Հայաստանից»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը հայտնել էին իրենց…

Հանրաքվեից հետո. ներքաղաքական հարցեր, անելիքներ

Ռ-Էվոլյուցիա Հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այսուհետ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության,…