ԶԼՄ-ներում

Ընկերվար երիտասարդները Երևանում կփնտրեն անհավասարության դեմ պայքարի ուղիները

Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին (IUSY World Council) մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Այս մասին մայիսի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը: «Մենք գրեթե մեկ ու կես տարի առաջ դիմում էինք ներկաայցրել, որպեսզի 2015 թ. այս ժողովը հյուրընկալենք Հայաստանում: Հայոց ցեղասպանության 100-րդ…

ԼՂ հարցում առաջընթաց ակնկալելու հիմք չկա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Չեմ կարծում, որ ԼՂ հարցի բանակցություններում որևէ դրական տեղաշարժ պետք է ակնկալենք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ ձևակերպելու…

Գոհ կլինեմ, որ ինչ-որ ձևակերպմամբ ՀԽ-ի անդամներն օր առաջ ազատ արձակվեն

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ – Պարոն Ռուստամյան, կրկին լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Դաշնակցությանը պաշտոն է տրվելու, մասնավորապես, այս անգամ արդարադատության նախարարի աթոռի մասին է խոսք գնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք: – Շրջանառվող լուրերը ես լրագրողներից եմ իմանում: Որտե՞ղ են շրջանառվում այդ լուրերը: – Բանակցություններ, քննարկում, առաջարկ չի՞ եղել:…

Պետության օրակարգում այսօր հողային պահանջատիրության հարց չկա

ՀՅԴ ԳՄ նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հարցազրույցը «Ժամանակ» օրաթերթին – Պարոն Վարդանյան, Սերժ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց, թե «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: Մինչդեռ նա հունվարի 29-ին հրապարակված հռչակագրում հղումներ…

Սերժ Սարգսյանը չի ասել, որ ապագայում տարածքային պահանջ չի լինելու

Թուրքական «Հուրիեթ» թերթում ապրիլի 24-ին հրապարակված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանը երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: iLur.am-ի հետ զրույցում այս հայտարարությունը մեկնաբանում է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: – Պարոն Մանոյան, օրերս Սերժ Սարգսյանը թուրքական «Հուրիեթ»-ին…

Գերմանիան և ցեղասպանությունը

Կիրո Մանոյանը վստահ է առաջիկա ճանաչմանը` չնայած Բեռլինից հակասական լուրերին Թեպետ Գերմանիայի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իր ելույթում օգտագործեց «ցեղասպանություն» եզրը, սակայն դեռևս պարզ չէ, թե այդ երկրի խորհրդարանը ե՛րբ կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեռևս ապրիլի 24-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր բանաձևը, հղում անելով Reuters գործակալությանը, գրեցին,…

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահ չեմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ – Պարոն Մանոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի՝ երեկ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի այն միտքը, թե՝ «մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը. եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթուղթը, մենք էլ կվավերացնենք»: – Արձանագրությունները միշտ կենդանի են, թեև տեսականորեն…

Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության զոհերին անվանելով «1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայեր» և իր ցավակցությունը հայտնելով նրանց ժառանգներին: Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, մասնավորապես, նշված է․ – «Որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր…

Առավել քան երբևէ շեշտը դնել պահանջատիրության վրա

Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Կիրո Մանոյանի գնահատականով՝ հատկապես Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը ստեղծեց այդ ցունամին։ «Այս ցունամին շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին Երեւանում կայանալիք միջոցառումների…

Թուրքիայի հասարակության հետ շփումը կարևոր է

«Թուրքիան ինչպես որ կա» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանի հետ զրուցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, թուրքական ժխտողականության, Թուրքիայի բազմաշերտ հասարակության ՝ սեփական պատմությանն առերեսվելու գործընթացի մասին: