ԶԼՄ-ներում

Ընտրություններից հետո էլ կարելի է ընդդիմադիր քաղաքապետ ընտրել

Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների տարբերությունն այն է, որ առաջինը միամանդատ ընտրություն է, իսկ հիմա ընդդիմությունից քաղաքապետ կարող է ընտրվել ընտրություններից հետո. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: «Այս դեպքում ավագանու ներսում…

ՀՅԴ-ի քաղաքական պայքարի մարտավարությունը

Արմնյուզ հեռուստատեսության «Բանաձև» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ն վերջին երկու տարում փորձում է դառնալ քաղաքական ընդդիմադիր գործընթացների սոսինձ` փորձելով միավորել ու միասնական ճակատ ձևավորել: Դա մասամբ հաջողվեց խորհրդարանական ընտրություններին: Միասնական թեկնածուի բանակցությունը ձախողվեց ՀՀ Նախագահի ընտրության նախօրեին և կրկին ձախողվեց Երևանի ավագանու ընտրության նախօրեին: Ավելին, ձախողվեցին նաև ՀՅԴ-«Ժառանգություն» բանակցությունները, թեև կուսակցությունը…

Այսօր հեղափոխության հնարավորությունը չկա, մարդկանց պետք չէ տաքացնել

Շարժման մեջ մեր հիմնական խնդիրը միշտ եղել է էներգետիկան պահելը. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքով՝ «հիմա և ամեն ինչ» տրամաբանությամբ առաջնորդվելը կամ հիասթափության, կամ զոհերի հանգեցնելու վտանգ պարունակող ուղի է: «Շարժումը պետք է կազմակերպվեր վերևից մինչև ներքև, որպեսզի ամեն մեկն, ով գալիս է հանրահավաքի իմանա իր…

Բա էլ որտե՞ղ լիներ Դաշնակցությունը

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն, այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ պատգամավորներն ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չէին, ասաց, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի՝ հարթակից նախկինում հնչեցված հայտարարություններում առաջարկվել էին լուծումներ, որոնք, սակայն, չընդունվեցին: «Մենք առաջարկել էինք լուծում, որպեսզի այս սցենարը չլիներ: Ցավալիորեն, ով պատասխանատու է շարժման համար, չլսեցին մեզ: Հիմա Դաշնակցությունն…

Սրանք քաղաքական ընտրություններ են ու ոչ թե քաղաքապետի՝ այլ ավագանու

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Մինչ մայիսի 5-ն իրենց նախընտրական ծրագիրն ու անելիքները ներկայացնելու համար Երեւանի ավագանու Դաշնակցության համամասնական ցուցակի անդամներն արդեն պատրաստ են: Նախըտրական ծրագիրը մշակված է, այն կներկայացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: “Մի քանի օրից կսկսենք նաեւ հրապարակային հանդիպումները ,բակային հանդիպումներ փորձում ենք օգտվել նաեւ ռադիոյի համացանցի հնարավորություններից։ Մեր նախընտրական…

Այս պայքարում հստակություն է պետք

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի այն հարցին թե ինչու ապրիլի 9-ին ՀՅԴ-ն ժողովրդի կողքին չէր` պատասխանեց` ով կար այնտեղ, որ մենք լինեինք: «Մենք ժողովրդի մեջ էինք, միշտ նրանց կողքին ենք, բայց երեկ անելիք չունեինք»,-ասաց Ռուստամյանը` հավելելով, թե այս պայքարում հստակություն է պետք: «ՀԵՆԱՐԱՆ»

Եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ խնդիրներ կան

Արմեն Ռուստամյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Ազատության հրապարակում խոսեց Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին եւ դատապարտեց այն. «Ոչ մի այլ տիպի մեկնաբանություններ չեն կարող այս մեծ կորստի տեղն առնել, որովհետեւ եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում լուրջ պրոբլեմներ կան: Դա…

Հանրապետականի արձագանքը Դաշնակցությանը մտածելու տեղիք է տալիս

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշում է, որ մտածելու տեղիք է տալիս Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը Դաշնակցության հայտարարությանը: Դաշնակցությունը հայտարարել է, թե Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: Սրան ի պատասխան Սահակյանը նշել էր, թե Հանրապետականը չի կարող որեւէ առնչություն ունենալ սպանությանը։ «Շատ բան հենց…

Հրաչ Մուրադյանի սպանությունը կենցաղային դաշտ տեղափոխել՝ նշանակում է շեղել քննությունը

«Մեր պահանջը հետեւողական է լինելու , որ գործի բացահայտման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացվեն: Եթե այդքան արագ արդեն ձերբակալվածներ կան, հույս է ներշնչում, որ այս գործը լիարժեք բացահայտում կունենա»,- Aravot.am-ին ասաց Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Պռոշյան համայնքի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների ձերբակալությանը: Պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք՝…