Հ.Յ.Դ. Արցախ

Գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային 40 հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված գումարից համայնքների ներդրումը կազմում է 791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը պետական…

Հաղորդագրութիւն

Չորեքշաբթի, 4 ապրիլի կէսօրին, ՍԴՀԿ Լիբանանի շրջանի Վարիչ մարմինի եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան «Շաղզոյեան» կեդրոնին մէջ: Հանդիպումին սկիզբը, ժողովականները քննարկեցին 6 մայիսի երեսփոխանական ընտրութիւններուն նախապատրաստութիւնները եւ յատկապէս` Պէյրութի, Մեթնի եւ Զահլէի ընտրաշրջաններուն մէջ կատարուող աշխատանքները: Իբրեւ Պէյրութի առաջին ընտրաշրջանի ցանկակից կուսակցութիւններ, ժողովականները շեշտեցին 6 մայիսին խիտ շարքերով ընտրութիւններու մասնակցութեան թելադրականութիւնը`…

Միջազգային գիտաժողովում նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է…

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանում ընթացող գիտության ոլորտի բարեփոխումները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցում…

«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը Գյումրիում

Մարտի 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար, ՀԿ նախագահ Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզից և բոլոր մարզերից ժամանած մանկավարժներ: Պլենար նիստի ժամանակ միջոցառման կազմակերպիչներին ողջունելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք երբ խոսում ենք լավ դպրոցի մասին ես հասկանում եմ…

Նախարարություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը տեսանելի է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակակական խորհրդի 2018թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը։ Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Լոքյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցող հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը և նշել, որ ՀԿ-ների կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքը պետք է հասանելի լինի ոչ միայն…

Լևոն Մկրտչյան. Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ դերակատարությունը, վերապահված է Ձեզ, սիրելի՛…

Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի մեջ մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը

«Այսօր, եթե Արցախի Հանրապետության նախագահը այցելում է Վաշինգտոն, դրանում մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Եթե մի քանի տարի առաջ Ամերիկայում Արցախի բարեկամները Արցախի Հանրապետության նախագահին խորհուրդ էին տալիս, որ ձեր ներկայությունը ցանկալի չի, օգտակար չի, արդյունավետ չի, և մի քանի տարի հետո փաստ է արձանագրվում, որ Արցախի Հանրապետության նախագահը ոչ միայն այցելում է…

Կոնգրեսականները և Հայ դատի հանձնախումբը ողջունում են Արցախի նախագահի այցը Միացյալ Նահանգներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այդ մասին Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի և կոնգրեսականների հանդիպման արդյունքներն ամփոփելիս նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Բակո Սահակյանի այցն Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարտի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին վերջին շաբաթվա ընթացքում ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Կառուցվածքների ղեկավարները մարզպետին զեկուցեցին, որ ՀՀ կառավարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված գրությունների պատասխանները տրվում են ժամանակին: Դրանք վերաբերում են տարածքային կառավարման հայեցակարգի քննարկմանը, մայր ջրանքների մաքրմանը, Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով միջոցառումների նախապատրաստությանը, 2019-2021 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի…