Հ.Յ.Դ. Արցախ

Վերադարձ հին աշխատանքին նոր մոտեցումներով

Դաշնակցության մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովի մասնակիցները վստահեցնում են, որ վերադառնալու են իրենց հին աշխատանքին նոր մոտեցումներով ու խնդիրներով: Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչությանը հակազդելու վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի վերջին օրը մասնակիցներն իրենց քննարկումներն այլ ձեւաչափով են անցկացնում՝ հանդիպում հայաստանյան…

Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Սյունիքի մարզում

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում սոցիալական բաղադրիչով կատարված աշխատանքների առաջին փուլի արդյունքները գնահատելու և երկրորդ փուլի առաջնահերթությունների, համայնքների առաջարկների և առկա սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու միջոցառումները քննարկելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եռօրյա այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր»…

Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ…

Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը: «Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն…

Ես հաճոյացող մարդ չեմ

«Իրատեսը» գրել էր, որ դաշնակցական Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը փոխվարչապետ դառնալու համար կուսակցությունում «կռիվ են տվել», սակայն պարզվել է` իշխանությունը նրանցից ոչ մեկին չի ցանկանում այդ պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունում երբևէ նման հարց չի քննարկվել: -Այդ հարցը փակված է,- ասաց նախարարը: Մեզ մոտ…

Երրորդ հանրապետության 4-րդ նախագահը միասնության խորհրդանիշ պետք է դառնա

ԱԺ-ն այսօր քննարկում էր ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից ներկայացված` ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: ՀՅԴ անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե շատ հետաքրքիր ժողովուրդ ենք` երբ մեկին ուզում ենք գովել հասցնում ենք մինչև Աստծո դուռը, եթե ուզում ենք փնովել` խորտակում ենք մինչև անդունդի խորքերը: Ըստ պատգամավորի` երկուսն էլ ԱԺ ամբիոնից լինում…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական աջակցությամբ դիզելային վառելանյութի, պարարտանյութի եւ…

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել…

Գերմաներենի դասավանդման արդյունավետությունը` հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի և ՀՀ-ում գերմաներեն լեզվի զարգացման աշխատանքային խմբի հետ, որտեղ ներգրավված են Հայաստանում գործող գերմանական մասնագիտական կազմակերպությունների՝ Գյոթեի անվան ինստիտուտի, Գերմանիայի արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA) և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան աջակցությամբ…

Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է

Փետրուար 2018, Պրիւքսէլ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակը կը յայտարարէ, որ Ազրպէյճանի Ինթերփոլին ներկայացուցած դիմումը Գրասենեակի նախագահ՝ Գասպար Կարապետեանի ձերբակալման վերաբերեալ լիովին զուրկ է ոեւէ իրաւական հիմքէ եւ ինքնաբերաբար դատապարտուած է Ինթերփոլի մերժումին: Այս վերջինս արդէն իսկ անցեալին մերժած է Ազրպէյճանի նմանատիպ դիմումները որոնք զուտ քաղաքական բնոյթ ունին եւ պարզապէս ապարդիւն փորձեր են միջազգային հանրութեան…