Հ.Յ.Դ. Արցախ

Խորհրդաժողով` նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակին

Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այլ միջոցառումների շարքում, կազմակերպել էր խորհրդաժողով: Խորհրդաժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, Երեւանում, «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ» խորագրի ներքո: Խորհրդաժողովին հրավիված էին Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանականներ, կառավարությունների անդամներ, կուսակցական գործիչներ, մտավորականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, լրագրողներ եւ ուրիշներ: Խորհրդաժողովը սկսվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացման խոսքով: Իր…

Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձը: Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին: Որից հետո Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:…

Շիրակի մարզպետարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր

Օգոստոսի 28-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ մարզի տարածքում կազմակերպելու է ՓՄՁ սուբյեկտների համար…

Լեւոն Մկրտչյանն ուսուցիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքական գործընթացներից

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ դուք ծրագիր եք ներկայացրել՝ ուսուցչի դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ըստ ձեզ, ուսուցչի հեղինակության բարձրացմանը չի՞ խոչընդոտում այն, որ նրանք ներքաշվում են ընտրություններում, ցուցակներ են կազմում եւ հենց դրանից է, որ մարդիկ թաղային հեղինակություններին վեր են դասում ուսուցչից: Նախարարը պատասխանեց. «Նպատակը հետեւյալն էր իմ ասածի, որ նաեւ խնայենք մեր ուսուցիչներին…

Հոգլանդը նոր բան չի ասել, իսկ մեր մոտեցումները նույնն են

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի` արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանակցային կետերի հետ: «Բնականաբար, ուժ ունեն և պետք է հիմք ընդունվեն այն հայտարարությունները, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ, այլ ոչ` առանձնաբար: Բացի այդ` պարոն Հոգլանդի հայտարարության մեջ…

Հայ դատի հանձնախումբը Americana at Brand–ին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդի արգելքը

Americana at Brand առեւտրային կենտրոնը հրաժարվել է տեղադրել Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի մասին գովազդային վահանակ, այն անվանելով «չափազանց քաղաքական»։ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը նպատակ ունի բարձրացնել իրազեկումը Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք տեղի են ունենում այսօր, հայտնում է Asbarez-ը։ Օգոստոսի 4-ին ու 8-ին Գլենդեյլում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցչությունը նամակ…

Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը շարունակվում են

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ: 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում…

Մենք չենք քննարկել կառավարությունից դուրս գալու հարցը, դրանք կեղծ լուրեր են

ՀՅԴ-ն չի քննարկել Հայաստանի կառավարությունից դուրս գալու հարցը, դրանք կեղծ լուրեր են։ Այս մասին հուլիսի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նրա խոսքով՝ հուլիսի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագույն մարմնի նիստը։ «Կառավարության կազմում աշխատանքները դադարեցնելու մասին ոչ մի…

Տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար: Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես…

Ֆրանսիայի հայ համայնքն ակտիվ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղությամբ

Ֆրանսիայի հայ համայնքն ակտիվ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ նախատեսում են ընդլայնել Արցախի շուրջ համախմբված միջազգային գործիչների թիվը: «Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է…