
Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։ Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության…















