
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը hayeli.am_ին – Դուք Ձեզ հետ տանելո՞ւ եք դաշնակցական գաղափարախոսությունը, թե՞ թողնում եք Երեւանում եւ գնում Արցախ՝ որպես պետական պաշտոնյա: – Դաշնակցության շարքերն եմ ընդունվել 1989 թ. հոկտեմբերին, երբ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում ղեկավարում էի արտադրություն՝ կոնդեսատորների գործարանի մասնաճյուղը: Դա նշանակում է Հայաստան եկավ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը…














