
Շուշիի առանձնակի գումարտակի տղաները Եռաբլուրում էին. եկել էին ոգեկոչելու իրենց մարտական ընկերների հիշատակը: Նրանց շարքերը, սակայն, գնալով, նոսրանում են: Տղաներից շատերն այսօր չկան: Գետաշեն, Շահումյան, Արցախի առանձին բնակավայրեր։ Նման մարտական ուղիով անցան Հայաստանի տարբեր շրջաններում ձեւավորված մարտական խմբերը, որոնք հետո արդեն միասնաբար պետք է մաքառեին Շուշիի մատույցներում, դառնային վաշտ, ուր Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի կազմավորումից…














