
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը: -Ձեր բազմազբաղ առօրյայով ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: -Երբ քննարկվում էր մեր թեկնածուների ցուցակը, որոշեցինք յուրաքանչյուր մասնագիտությունից մարդ ընդգրկել այդ ցուցակում, մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են ու գիտակ: Բացի այդ՝ մեր ցուցակը նույնպես գլխավորում է պրոֆեսիոնալ ու փորձառու ընկեր, որն ունի…















