Երեւանի Ավագանի ֊ 2018

Սպորտային, մշակութային տոնախմբություն` Արաբկիրում. ներկա էին ավագանու ՀՅԴ թեկնածուները

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի առիթով Երևանի Արաբկիր վարչական շրջանում թաղապետարանի կողմից կազմակերպվել էր մարզական և մշակութային տոնախմբություն, որին մասնակցում էին ՀՅԴ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուները` քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանը, ցուցակի երկրորդ Դավիթ Հակոբյանը, երրորդ համար Խաչատուր Ստեփանյանը և այլք: Ներկա էին ՀՅԴ ԳՄ անդամներ, այլ դաշնակցականներ: Նախքան միջոցառման մեկնարկը…

Երևանյան լիճը հնարավոր է դարձնել հետաքրքիր ժամանցի վայր

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅԴ թիմն այսօր աղբից մաքրեց Երևանյան լիճն ու հարակից տարածքը: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց աշխատանքը թիմային է: «Մենք` բոլորս միասին, մեր երիտասարդների հետ իրականացնելու ենք մաքրություն և պլանավորելու ենք հետագա աշխատանքը` կապված այս վայրի հետ»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով` Երևանյան…

Պարույր Սանթրոսյանը՝ Երևանի կրթամշակութային խնդիրների մասին

«Հարցեր Դաշնակցությանը» նախագծի երկրորդ հաղորդման հյուրն է Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ թեկնածու Պարույր Սանթրոսյանը: Թեման՝ Երեւանի կրթամշակութային խնդիրներն ու Դաշնակցությունը

Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում. հայտարարություն

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված…

Դեմ ենք սեւ-սպիտակ երեւույթին. այն լավ տեղ չի տանում

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը: Թեմա՝ Երևանի ավագանու ընտրությունները:

Երբ չի խնամվում ծայրամասը, ապա շատ արագ կենտրոնը ևս վերածվում է ծայրամասի

ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհի բոլոր մայրաքաղաքների կենտրոններն էլ գեղեցիկ են և ներկայանալի: Դա փաստ է, բայց առանձնակի հարգանքի են արժանի այն մայրաքաղաքները, որոնց ծայրամսերն ու կենտրոնը դժվար է տարբերակել ու զանազանել: Հետամնաց կամ թերզարգացած երկրները փայլեցնելով ու ճոխացնելով, երբեմն էլ շատ ճոխացնելով իրենց քաղաքի կենտրոնը ուզում են լավ…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անց է կացնում «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան այգում մեկնարկեց «24 ժամ Արաբկիրի այգում» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում Դաշնակցության թեկնածուները կարողացան անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկությունները: Վարչական շրջաններում այցելություններ ունենալուց հետո երիտասարդներին այցելել է ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էր…

Պոլիկլինիկայի բուժաշխատողները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը: -Ձեր բազմազբաղ առօրյայով ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: -Երբ քննարկվում էր մեր թեկնածուների ցուցակը, որոշեցինք յուրաքանչյուր մասնագիտությունից մարդ ընդգրկել այդ ցուցակում, մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են ու գիտակ: Բացի այդ՝ մեր ցուցակը նույնպես գլխավորում է պրոֆեսիոնալ ու փորձառու ընկեր, որն ունի…

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում

Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր այցելեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»՝ ծանոթանալու ինչպես գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև գրասենյակ դիմող քաղաքացիների հիմնական խնդիրներին: Մանուկյանի խոսքով՝ աշխատող մարդը շատ է կարևորվում իրենց համար: «Քարոզարշավի մեր ծրագիրը ներառում է բոլոր ուղղությունները՝ տրանսպորտ, կանաչապատում, սակայն ես կարծում եմ, որ միայն լավ տրանսպորտ ու կանաչապատ Երևան ունենալով չէ,…

ՀՅԴ-ն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ: Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը: «Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգի ու միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, որը կբացի կաշառակերության փաստը, հնարավորություն կտա, որ Երևանի…