Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Նպատակը սոցիալական չէ

Կառավարության ծրագիրը և իրականացվող քայլերը, հույսերը, որ առաջացրել էին մինչ այդ, կամաց-կամաց մարում են և որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կվերանան: Այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» կատարված փոփոխությունների և հարակից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մի կարևոր հարց անտեսում ենք` ինչո՞ւ է 80 տոկոսը դեմ. մարդիկ չեն…

Ամերիկացի սենատորները կողմ են Հայաստանին եւ Ղարաբաղին օգնություն ցուցաբերելուն

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը 25 կողմ 5 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2015 թ. (FY15) արտասահմանյան օգնության փաթեթին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկացի սենատորներն իրենց որոշմամբ հերթական անգամ հաստատել են ԱՄՆ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն ցուցաբերելու երկարամյա ծրագրին։ «Հանձնաժողովը առաջարկում է օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի զոհերին՝ նախորդ տարիների համապատասխան չափով,…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Կալիֆորնիայի Սենատի նոր ղեկավարին

ԱՄՆ Կալիոֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթայնբերգը սենատի անդամներին է ներկայացրել իր հաջորդին՝ Քևին Դե Լեոնին, ով Սենատի ղեկավարի պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Քեվին Դե Լեոնն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2014թ. հոկտեմբերի 15-ից: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հանձնախումբը շնորհավորում է Քևին…

Հայոց ցեղասպանության դասավանդման բանաձևը հաղթականորեն առաջ է անցնում Կալիֆորնիա նահանգի Սենատում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն կողմ է քվերակել Հայոց ցեղասպանության պատմությունը նահանգի կրթական ծրագրում ներառող AB 1915 բանաձևին: Այն ներկայացվել էր Ադրին Նազարյանի կողմից և նախատեսում է 7-12-րդ դասարանների «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառել Հայոց ցեղասպանություն պատմությունը: AB 1915 բանաձևն այժմ կքննարկվի Սենատի Հատկացումների հանձնաժողովում, որի կողմից հաստատվելու դեպքում կանցնի Սենատի ընդհանուր ժողով:…

Հայերը Սպիտակ տան դիմաց ցույցով Օբամայից պահանջել են դադարեցնել հալեպահայերի դեմ հարձակումները

ԱՄՆ Վաշինգթոն քաղաքի ամերիկահայությունը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցույցեր է անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ցուցարարները կոչ են արել նախագահ Բարաք Օբամային անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու թիրախավորված ռմբակոծությունները Հալեպի հայ բնակչության դեմ և բարձրացնելու իրազեկվածությունը հայ համայնքի զգալի հատվածի համար հայրենիք հանդիսացող սիրիական հյուսիսային քաղաքների վերահաս ոչնչացման մասին: «Հալեպի բնակչությունը տառապում է անողոք ռմբակոծությունների հետևանքով, իսկ…

Բողոքի համահաւաք՝ ի հովանաւորութիւն հալէպահայութեան

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, որի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը: Ապա Իրանի պետական հիմնով եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ մեկնարկեց բողոքի համահաւաքը: Սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց փոխատենապետ Արա Շահնազարեանը՝ կարեւորելով Հայաստանի եւ ի սփիւռս աշխարհի հայութեան կողմից դրսեւորւող…

ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել քվեարկել Թուրքիայում քրիտոնեական կառույցները պաշտպանող օրինագծի օգտին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել կոնգրեսականներին կողմ քվեարկել «Թուրքիայի քրիստոնեական կառույցների նկատմամբ պատասխանատվության մասին» օրինագծին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, թուրքական կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում այն արգելափակելու ուղղությամբ: Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի` կրոնական ազատությունների մասին օրինագիծը (Ն.Պ.4347) նպատակ ունի երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օբամային կանգնեցնել Հալեպի ոչնչացումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով միջամտել ու դադարեցնել բռնությունները եւ աջակցել Հալեպում անպաշտպան եւ բռնությունների զոհ դարձած քաղաքացիներին: Օբամային ուղղված բաց նամակում Խաչիկյանը շեշտել է, որ Հալեպը գտնվում է ջիհադականների բանակի կրակահերթերի տակ: «Այն պահին, երբ ես Ձեզ նամակ եմ գրում, Հալեպը գտնվում է…

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին խնդրել է հունիսի 14-ին Ադրբեջան այցելության ժամանակ շեշտել, որ Ադրբեջանը պետք է հարգի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դիպուկահարներին ետ քաշի շփման գծից եւ ստեղծի քննչական մարմին, որը պետք է ուսումնասիրի սահմանին տեղի ունեցող պատահարները: Այցի կապակցությամբ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը բաց…

Հալեպահայերը օգնության կոչով դիմում են հայրենակիցներին

Ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմի մեջ ապրող հալեպահայերը հիմա արդեն օգնության կոչով դիմում են հայրենակիցներին՝ ընդգծելով, որ երբեմնի բարգավաճ համայնքի գոյությունը վտանգված է։ Ռմբակոծությունների, պայթյունների տարափի տակ ապրող սիրիահայերը խմելու ջրի, սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն։ Օգնության կոչն իր պաշտոնական էջում է տեղադրել նաև Սփյուռքի նախարարությունը՝ համայն հայությանը խնդրելով նյութական օգնություն ուղարկել Հալեպ։…