Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում կրկին չքննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Ի տարբերություն նախորդ երկու հետաձգումների, երբ կոնկրետ ժամկետ էր նշվում, հարցի քննարկումը հետաձգվեց անժամկետ: Հունիսի 25-ի երեկոյան բանակցություններ էին տեղի ունեցել «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների պատգամավորների, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի միջև: Իսրայելի արտգործնախարարությունն ու կոալիցիոն կուսակցությունների պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն մտցնել «Մերեց»-ի ներկայացրած օրինագծի մեջ՝ «Հայոց ցեղասպանություն»…

Եվրոպական խորհրդարանը հաջորդ ամիս կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանի նկատմամբ վստահությունը Եվրոպական միության կողմից հասել է նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: -Պարոն Կարապետյան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ են ընկալելի եվրոպական և առհասարակ՝ միջազգային հանրության կողմից: Ի՞նչ տրամադրություններ կան քաղաքական, հասարակական հատվածում: -Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, զարգացումները ժողովրդական…

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։ Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Հանդիպման…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի 79-րդ Շրջանային Ժողովի

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի կազմակերպութեան Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ 22, 23 եւ 24 Յունիսին Փարիզի մէջ: Ֆրանսայի, Պելճիքայի եւ Հոլանտայի բոլոր շրջաններէն մասնակցող պատգամաւորները ճշդեցին յառաջիկայ երկու տարիներու առաջնահերթութիւնները: Սոյն Շրջանային Ժողովը կ՚արձանագրուի քաղաքական նոր պարունակի մը մէջ՝ ի տես Հյաստանի մէջ 2018-ի գարնան տեղի ունեցած յեղափոխութեան իբրեւ արդիւնք իշխանութեան հասած կառավարութեան, ուր միաժամանակ Ազրպէյճան շեշտաւորեց…

Տոնական միջոցառում` Մոսկվայում

Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ օրերս Հայ Առաքելական Սբ․ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայոց միասնականության մեկ դարը» խորագրով տոնական երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման 100-ամյակին։ Միջոցառմանը հրավիրված էին մշակութային գործիչներ, Մոսկվայի հայկական հասարակական, քաղաքական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսավոր երեկոյի ծրագրում ընդգրկված էր փաստավավերագրկան ֆիլմի ցուցադրություն և համերգային մաս։ Երեկոն զեկույցով…

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչվող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Քննարկման դրված բանաձևը ճանաչում է «մարդասիրական հատուկ ջանքերը, որը Ավստրալիան գործադրել է՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների և որբերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում և հույների ու ասորիների»: Հայ դատի Ավստրալիայի…

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մարզպետին ներկայացրեց վարչության գործառույթները, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի առաջնահերթ ու կարևորագույն անելիքները: Լսելով վարչության պետի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների վարիչների կողմից ներկայացված հաղորդումները և առաջարկությունները՝ Իշխան Սաղաթելյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնց կատարումը բխում է մարզի գյուղատնտեսության և…

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու…

ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ, տեղեկացնում է Asbarez-ը: Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահին և մի շարք կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանում ամերիկյան…

Գեղարքունիքի մարզպետարան – Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն հունիսի 20-ին ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը: Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է…