Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ֆրանսիայի հայ համայնքը կրկին օրակարգ կբերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: «Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում…

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցի…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Հունվարի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանք, մասնավորապես, առնչվում էին խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք տեղեկատվությունների տրամադրմանը, համաֆինանսավորմանը, տնտեսական պլանների կազմմանը, մարզի զարգացման ծրագրի քննարկմանը, հանրակրթական դպրոցների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը եւ տարիֆիկացիաների կազմմանը, զբոսաշրջության զարգացման ծրագրի…

Մարզերում ներդրումային ծրագրերը նոր թափ կստանան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզերի խոշորացված ու խոշոր համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, նախարարության հետ համագործակցող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետեր, զարգացման ծրագրերի…

Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին “Hotel du Collectionneur” հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Ավանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական…

Սփիւռքը Ի Սպաս Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի Կերտումին

ՀՅԴ Բիւրոյի անդամ Դոկտոր Վիգէն Եագուպեանի Խօսքը Հ․Յ․Դ․ Օրուան Առիթով, Լոս Անճելըս, 14 Յունուար 2018 20րդ դարու հայ քաղաքական եւ ռազմավարական միտքի հսկաներէն Ռուբէնի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» հատորները ոչ միայն յուշագրական պատումն են մեր ազատագրական շարժումին, այլեւ վերլուծումն են նոյն այդ ազատագրական պայքարի ելեւէջներուն։ Ռուբէն թէ՛ կը նկարագրէ մեր այդ պայքարի դրուագները իբրեւ ականատես…

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում

Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։ Նամակում Միշելը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը , որը տարածվում է Արեւելյան…

Դավիթ Լոքյանի նախագահությամբ քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ այսօր ՏԿԶՆ-ում տեղի է ունեցել Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը: Քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման 2018…

Ցանկացած ընդդիմություն կերազեր նման նախաձեռնությամբ հանդես գալ

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը թեև հավանության արժանացան հանձնաժողովի կողմից, սակայն հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Վարդևան Գրիգորյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը դեմ քվեարկեցին նախագծին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը…

Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախին օգնություն…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել է 2018թ. առաջնահերթ ծրագրերը ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութով ներկայացրել է ընթացիկ տարվա համար հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող առաջնային ծրագրերն ու նպատակները: Ինչպես նշում է Asbarez-ը, դրանք վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-ամերիկյան տնտեսական, քաղաքական և ռազմական կապերի ամրապնդմանը: Տեսանյութում ելույթ է ունենում…