Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Րաֆֆի Պչաքճեան Սերունդի 10 Նորագիրներ կը միանան ՀՅԴ Աւստրալիոյ Շարքերուն

Սիտնի և Մէլպուրն.- Դեկտեմբեր 2017-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցը համալրուեցաւ 10 նորագիրներով, որոնք կատարեցին իրենց կուսակցական երդումը Աւստրալիոյ Սիտնի եւ Մելպուրն քաղաքներուն մէջ: ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէն 2017 թուականին շարքերը փոխանցուած սերունդը անուանակոչեց Հալէպի հայկական թաղերու պաշտպանութեան ղեկավար Րաֆֆի Պչաքճեանի անունով, որ նահատակուեցաւ 2016 թուականին Հալէպի հայահոծ շրջաններու պաշտպանութեան ժամանակ: Ընկալուած սովորութիւն էր որ…

Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է

Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժվարություններով, բայցև՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռեիսյանը կարևոր է համարում դեռ 2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը, որը հույս ներշնչեց հետագա դրական…

Արթուր Խաչատրյանը համայնքների ներդրումային ծրագրերի մասին

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգի հաստատմանը՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դրական համարեց, որ խաղի կանոններն ավելի հստակեցվել են, դա համարեց անհրաժեշտություն, քանի որ ներդրողների և ֆինանսավորում ստանալ ցանկացողների համար հիմա ամեն ինչ ավելի պարզ կլինի: «Լիահույս ենք, որ խաղի կանոնների ավելի…

Անփոխարինելի գործիչներ կան` Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարին ամփոփելիս, պատասխանելով հարցին` եթե շատ հանրապետականներ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ի՞նչն է խանգարում նրան հայտարարել, որ նա է լինելու, ի՞նչն է ստիպում խուսափել և սպասել մինչև ապրիլ, ասաց, որ չի տրվի սադրանքներին և կպատասխանի «շարմազանովական» ոճով: «2018-ը կգա, կպատասխանենք: Նախագահը վերջերս տված հարցազրույցում շատ…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – «Պիտի յառաջանայ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը նշող լիբանանահայ կեդրոնական մարմինը»

Հրաւէրով լիբանանահայ յարանուանութեանց երեք հոգեւոր պետերուն` Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանի, արհիապատիւ հայր Գէորգ եպս. Ասատուրեանի եւ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեանի ու ներկայութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կեդրոնական մարմիններու ներկայացուցիչներուն, հինգշաբթի, 21 դեկտեմբերին, Ազգային առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ հանդիպում մը: Ժողովականները քննարկեցին 1918 մայիսի 28-ին հռչակուած անկախութեան համազգային պանծալի իրագործումը համագաղութային տարողութեամբ նշելու օրակարգը: Այս…

ՀՅԴ 127 փառապանծ տարիներու առթիւ մեծ տօնախմբութիւն Մօնթէվիտէոյի մէջ

Ինչպէս բոլոր հայաշխարհը, Հայաստան, Արցախ և Սփիւռք, այս օրերուս մեծ հանդիսութիւններով կը տօնախմբեն ՀՅԴ 127րդ տարեդարձը, այստեղ ևս, Մօնթէվիտէոյի Վռամեան Կոմիտէի և քոյր միութիւններու միացեալ ճիգով, տօնախմբուեցաւ այս հզօր Կազմակերպութեան, ՀՅ Դաշնակցութեան 127 տարիները, Վռամեան ակումբի շքեղ հանդիսասրահին մէջ։ Նախքան սրահ անցնիլը, ակումբի շրջաբակի մէջ գտնւող մեր շրջանի Դաշնակցութեան հիմնադիր սերունդի և իրեցմէ ետք ֆիզիքապէս…

Տօնակատարութիւն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ Նոր Ջուղայում եւ Շահինշահրում

Շրջանի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127-ամեայ յոբելեանի առթիւ, հինգշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 14-ին, Նոր Ջուղայում, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին, Շահինշահրում տեղի ունեցաւ տօնակատարութիւն: Հինգշաբթի երեկոյի ձեռնարկն իրականացւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ սկիզբ առնելով Հ.Յ.Դ. քայլերգ «Մշակ Բանւոր»-ի յոտնկայս…

Խոշորացված համայնքները կլինեն ուշադրության կենտրոնում

Եվրամիության կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 176 միլիոն եվրոյի աջակցության զգալի մասը կուղղվի Շիրակի մարզում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Գումարը կուղղվի մարզի սոցիալ տնտեսական զարգացմանը, համայնքների խոշորացման գործընթացի հաջողության ապահովմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու խոշորացված համայնքները: Այստեղ ԵՄ-ն աշխատելու է խոշորացված համայնքների հետ`…

Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը: «Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,- ինչպես փոխանցում է armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը: Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝…

Մամլոյ հաղորդագրութիւն. Խորհրդածութիւն մեր միութիւններու ապագային վերաբերեալ

Կիրակի 10 Դեկտեմբերին, Հ.Յ.Դաշնակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուեցաւ խորհրդածութեան եւ միտքերու փոխանակման միօրեայ հանդիպում՝ Ալֆորվիլիլ Հայ Մշակոյթի Տան մէջ, որուն մասնակցեցան Ֆրանսայի տարբեր շրջաններու միութիւններու շուրջ քառասուն ներկայացուցիչներ. Հ.Յ.Դ., Հայ Դատի Յանձնախումբ, Ֆրանսահայ Կապոյտ Խաչ, Համազգային, Հ.Մ.Ը.Մ., եւ Հ.Յ.Դ. Նոր Սերունդ: Մասնակիցները քննարկեցին միութենական կառոյցներու գործունէութիւնը առաւել արդիւնաւէտ եւ արդիական դարձնելու, եւ անոնց միջեւ համագործակցութեան նոր միջոցներ…