
Հոկտեմբերի 10-ին Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Արցախի Հայ Օգնության Միության վարչության միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ- Դաշնակցություն համագործակցության, առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Իրան-Հայաստան հարաբերություններն էլ ավելի խորացնելու տեղ ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան ևս մեկ քայլ է հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցին: «Կարեն Կարապետյանի այցն Իրան կարևոր ձեռքբերում է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման առումով: Ամենաբարձր մակարդակով ընդունելություն եղավ,…

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարծիքը չի փոխել՝ Խոսրովի անտառը միտումնավոր են հրդեհել: «Ոչինչ բացառել չի կարելի: Արբանյակային լուսապատկերը հրդեհի հաջորդ օրը վկայում էր, որ միաժամանակ երեք օջախներ կան, որը բնածին երևույթ չէր կարող լինել, այսինքն կայծակի հետևանք չէր, որովհետև այդ օրերին չկար ամպրոպ կամ տեղումներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախարարը: Ինչ վերաբերում է մարդու մասնակցությանը,…

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանին: Ողջունելով տիկին Ղազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի կազմին, գործունեությանը եւ հարաբերությունների սերտացմանը նպաստող փոխայցերին: Արա Բաբլոյանը եւ…

ԱՄՆ-ում կայացել է Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված «ANCA Grassroots» կոնֆերանսը, որին հրավիրվել է նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը: Կոնֆերանսից անմիջապես հետո Փայլանը հանդիպել և զրուցել է ՀՅԴ երիտասարդների հետ: Հայ պատգամավորը երիտասարդների հետ խոսել է Արևմտահայաստանի ներկա իրավիճակի մասին: yerkir.am

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ Կոնգրեսականների այս ակտիվությունը համընկել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը և «Մերժման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի ապագա շնորհանդեսին։ Բանաձևը կոչ է անում օգտվել Հայոց ցեղասպանության դասերից Մերձավոր Արևելքում ապագա ցեղասպանությունները կանխելու համար։ Ցեղասպանությունների պատմության և Հայաստանի ու Արցախի…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է, որին կմասնակցեն հոգեւոր առաջնորդներ, այդ թվում՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը: Հոկտեմբերի 24-ից 26-ը կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատության պահպանման հետ կապված հարցեր: ANCA-ի ներկայացուցիչները զեկույցներով հանդես կգան Լիբանանում անվտանգության եւ կայունության, Իրաքում եւ…

Զբոսաշրջիկների թվի ավելացում, Արցախի մշակույթի տարածում, երիտասարդական ծրագրերի ակտիվացում. առաջիկայում սրանք են լինելու Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթությունները: Նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ զգալի աշխատանք կա գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում: «Այս տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել զբոսաշրջության ոլորտում: Արդյունքները սպասեցնել չեն տվել: Ընթացիկ տարվա առաջին…

Կոալիցիա ձևավորելուց դեռևս առաջ ՀՀԿ ու ՀՅԴ միջև ձևավորված քաղաքական խորհուրդը շարունակում է հանդիպումներ անցկացնել ու հարցեր քննարկել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատասխանելով այն հարցին, թե վերջին անգամ երբ է հանդիպել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդը և ի՞նչ հարցեր կան օրակարգում՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. «Որոշակի պարբերականությամբ խորհուրդը նիստեր…
ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ: -Պրն Համբարյան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասին, ինչպե՞ս այն կանդրադառնա հայ-ամերիկյան…