
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղվել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի…














