Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ՀՅԴ-ն ակտիվ պահեստազոր է հիմնում

650 կամավորական է հավաքագրվել «Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու ՀՅԴ գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել: Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում՝ նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց…

Բանտարկված պոլսահայ մտավորականի նամակը՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: Նիշանյանը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման արարողության առնչությամբ արված…

Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին: «Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին…

Դաշնակցությունը և Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ակտիվ են եղել

Հարցազրույց Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Հրաչ Վարժապետյանի հետ ՀՅ Դաշնակցությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստմանը և աշխատել անհատ պատգամավորների հետ: Այս մասին իր հարցազրույցում տեղեկացնում է Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Հրաչ Վարժապետյանը: -Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին վերջապես ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն…

«Սուրիոյ Հայութեան Օժանդակութիւնը Եւ Վերականգնումը Կը Մնան Համահայկական Առաջնահերթութիւն», Շեշտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս

Այս յստակ շեշտաւորումով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ողջունեց Հայաստանի Ազգային Ողիմպիական կոմիտէի նախագահ Տիար Գագիկ Ծառուկեանի Անթիլիասի Մայրավանք այցելութիւնը, Չորեքշաբթի, 16 Նոյեմբեր 2016-ի առաւօտուն։ Տիար Ծառուկեան յատուկ կերպով եկած էր Նորին Սրբութեան պարզելու Սուրիոյ հայութեան կարիքներուն օժանդակելու իր պատրաստակամութիւնը եւ ստանալու Վեհափառ Հայրապետին պատկերացումը այս ուղղութեամբ։ Արամ Ա. Կաթողիկոսի եւ Տիար Ծառուկեանի հանդիպման ներկայ…

Թրամփի հաղթարշավը. Պոպուլիստն ինքն անակնկալի եկավ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը չկարողացան ստանալ ժողովրդի քվեի մեծամասնությունը, ինչպես Բարաք Օբաման, բայց Թրամփի հաղթանակն ապահովեցին մի քանի գործոն: Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ձախողումից ու Քլինթոնի անձի նկատմամբ հակասական վերաբերմունքից մինչև անգամ ամերիկյան…

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի առաջիկա գարնանը

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև այս տարի համաձայնագիր չի ստորագրվի: Այս կարծիքին է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Tert.am-ի հետ զրույցում Բրյուսելում բնակվող Դեմիրճյանն ընդգծեց, որ բանակացություններն իրենց ավարտին չեն հասել և վերջին փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Բրյուսելում: «Ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գարնանը: Հուսով ենք, որ այս անգամ այն…

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը

Կիրակի, 6 նոյեմբեր 2016-ի երեկոյեան, Անթիլիասի մայրավանքի իր գրասենեակին մէջ Արամ Ա. վեհափառ հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: Հանդիպումը առիթ եղաւ արծարծելու Հայաստանի ներքին կացութեան, Հայաստան-սփիւռք գործակցութեան եւ Հայ դատի աշխատանքներուն առնչուած հարցեր ու ծրագիրներ: aztagdaily.com

Մենք գիտենք, ինչպես գործել երկրի քաղաքական համակարգում

ԱՄՆ հայկական համայնքի աչքերը բաց են․ մենք գիտենք, ինչպես գործել երկրի քաղաքական համակարգում։ Այս մասին NEWS.am– ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին, Արամ Համբարյանը նշեց․ «Մենք դաս ենք քաղել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի ոչ…