Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության տարեդարձի առիթով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության 27-ամյա տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»ը : Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի առաջնորդները ողջունել են Արցախի պարտավորությունը «առաջ մղել ժողովրդավարական կառավարումը եւ ժողովրդի կամքը», ինչպես նաեւ նշել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումը եւ բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Swiss Reinsurance Company» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut – Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր…

Արթուր Խաչատրյանը ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է…

ԵԽ պատգամավորի` Արցախ այցի մասին պատմում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդման հյուրն է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը: 

Վիգէն Եագուպեան. «Վահէն՝ Վիթխարի Ապառաժ, Որ Լուռ Կանգնած Է Կողքիդ»

ԽՄԲ.- Ստորեւ կու տանք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեանի խօսքը, արտասանուած Կլենտէյլի մէջ (Գալիֆորնիա) կայացած յիշատակի հաւաքին, Կիրակի, 2 Սեպտեմբեր 2018ին, մեր ողբացեալ ընկերոջ՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար Վահէ Յարութիւնեանի քառասունքին առիթով։ Ես Վահէին ծանօթ էի վերջին առնուազն 15 տարիներուն ընթացքին, սակայն ճանչցայ զինք միայն վերջին երեքուկէս տարիներու վրայ երկարող ժամանակաշրջանին։ Պիտի ուզեմ…

Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ՔՊ-ին անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը խորհուրդ է տալիս «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին: «Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը եւ բարեկամաբար խորհուրդ կտամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լրջորեն անդրադառնալ իրենց ցանկը գլխավորող թիվ մեկին փոխարինելու հարցին»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով…

Պատշաճ Յարգանք Ընկ. Վահէ Յարութիւնեանի Յիշատակին

Կիրակի, 2 Սեպտեմբեր 2018ի յետմիջօրէին, Հ.Յ.Դաշնակցութեան Կլենտէյլի (Գալիֆորնիա) «Գարամանուկեան» կեդրոնի սրահին մէջ, տեղի ունեցաւ ոգեկոչական հաւաք մը, յարգելու համար յիշատակն ու վաստակը Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար, նորոգ հանգուցեալ ընկ. Վահէ Յարութիւնեանի։ Հաւաքը կայացաւ Կլենտէյլի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ կայացած քառասունքի հոգեհանգստեան արարողութենէն վերջ։ Ներկայ էին հանգուցեալին ընտանեկան պարագաները, հարազատները եւ գաղափարի ընկերները, որոնք…

Ճամբարակում և Շողակաթում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Շողակաթ համայնքի Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շնորհավորեց դպրոցականներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և Նոր ուսումնական տարվա առթիվ: Դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Իշխան Սաղաթելյանն արձանագրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Դրանք են՝ որոշ մանկավարժական կադրերի անհրաժեշտությունը, դպրոցների առանձին մասնաշենքերի, դահլիճների և մարզադահլիճների…

Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, թե Ռուսաստանի վրա կիրառված պատժամիջոցները մեզ վրա բացասական ազդեցություն չեն ունենա: «Եթե օրինակ՝ իտալական պանիր չի ներկրվում, այդ պանրի տեղը բաց է մնում, այն մենք կարող ենք արտահանել, և այդպես և լոլիկը, և խնձորը: Ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում»,-ասաց նա: Դիտարկմանը,…

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 30-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների…