Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Մեր ժողովուրդը որոշել է՝ մենք անկախ ենք, իսկ վերջին պատերազմը լուրջ ապացույց էր, որ կենսունակ ենք

Սա երկրորդ ժամանակն է, երկրորդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հարցում վրիպում թույլ տալ չի կարելի: «Եթե ԼՂ անկախությունը չի ճանաչվել ուղիղ պատերազմի ժամանակ, ապա հարցն անցնում է երկարատև բանակցային գործընթացի»,- նշեց Պետրոսյանը: ԼՂ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ…

«Կամուրջ» – Պետո Դեմիրճյան

«Հայ դատ» էջում «Կամուրջ» ծրագրի խմբագիր Մարիամ Հովսեփյանի հեռախոսազրույցը Հայ դատի Եվրոպական գրասենյակի հաղորդակցման և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Վիեննայի հանդիպումը կսանձի Ադրբեջանի սրվող ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: «Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի…

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ՀՀ Ազգային ժողովից պատվո մեդալ է ստացել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ…

Արցախը նոր ուժ է հաղորդում Հայ դատի քաղաքական բանակին

Ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, պատերազմի դասերի ու հետագա անելիքների, միջազգային հարթակներում մեր կեցվածքի, Արցախի ճանաչման հետ կապված հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ: – ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ու հանձնախմբերի խորհրդաժողովը հանգրվանեց Արցախում եւ իհարկե ոչ պատականորեն՝ հենց մայիսի 9-ին: Ի՞նչ խորհուրդ եւ…

Ձեզնից շատերի երեխաները և եղբայրները խրամատում են

ԿԳ նախարարը կոչ է անում ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել Կրթության եւ գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Այս մասին Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում քննությունների մեկնարկին նշեց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Պիտի փորձենք հնարավորինս պարզեցնել գործընթացը: Այսինքն` մենք այս տարի չէինք հասցնի,…

Հայ դատը ԱՄՆ-ին կոչ է անում 15 մլն դոլար տրամադրել Հայաստանին՝ սիրիացի փախստականների օգնության համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում Հայաստանին 15 մլն դոլար տրամադրել սիրիացի փախստականների օգնության համար։ Հայ դատի հանձնախմբի կոչը հնչել է Թուրքիայում սիրիացի փախստականների օգնության հետ կապված խարդախությունները բացահայտելու ֆոնին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հաշվի առնելով Թուրքիայում կաշառակերության փորձը, դադարեցրել է փախստականներին հումանիտար օգնության ծրագրերին մասնակցող 14 իրավաբանական անձանց եւ անհատների…

Կառավարությունը որևէ մեկին իր պարտավորություններից ազատելու նպատակ չունի

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա մաքուր տնտեսական նախաձեռնություն է, և եթե պատգամավորները քննադատեին, թե ինչո՞ւ նման նախաձեռնությունները շատ չեն, հասկանալի կլիներ, բայց քննադատել նրա համար, որ կառավարությունը նպատակ ունի հսկա գործարանը փրկել,…

Դե ֆակտո ԼՂ-ն ՀՀ-ին միացել է, այսօր այդ գործընթացի իրավաբանական ձևակերպումներն ենք փնտրում, որպեսզի դե յուրե ամրագրենք

Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսելուց հետո ստեղծվել է ռազմաքաղաքական այնպիսի իրադրություն, որի հետևանքով ձևախեղվել է բանակցային ողջ գործընթացը, դադարել է հակամարտության երկու կողմերի միջև կապը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Վերջինս նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ հայտարարություններին պետք է տալ համարժեք պատասխան, որոնցից…