
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Հրամանագրում նշված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արծվիկ Մինասյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:















