Լուրեր

Մոնրեալում դաշնակցական երիտասարդները Թուրքիայի դեմ ցույց են կազմակերպել

Կանադայում ՀՅԴ «Լևոն Շանթ» և «Աշոտ Բեկոր» միության անդամները բողոքի ցույց են կազմակերպել: Երիտասարդները բողոքել են Թուրքիայի ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող գործողությունների դեմ: Նրանք կոչ են արել դադարեցնել իրագործվող մարդկային հանցագործությունները: «Ոչ՝ նոր ցեղասպանություններին»,- ցույցի ընթացքում վանկարկել են երիտասարդները:

Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության մարտական…

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ կազմակերպության նախագահն այցելել է Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի…

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի միջուկային հետազոտությունների գիտաժողովին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 26-ից 27-ը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին: Նստաշրջանի շրջանակում տեղի է ունենալու «ՄՀՄԻ – նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովը, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ,…

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Մարտի 21-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփվեցին այն աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին, որ դրանք իրականացվում են պահանջվող կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Աշոտ Սիմոնյանը առանձնակի կարեւորեց մարտի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝…

Հիշելով Խաժակ Տեր-Գրիգորյանի տարեդարձը

ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանը մարտի 21-ին կդառնար 77տարեկան: Տարեդարձի կենդանի հիշողությունը, այսօր, Երեւանի քաղաքային պանթեոն էր բերել ընկեր Խաժակի հարազատներին եւ ընկերներին՝ ծաղիկներ խոնարհելու, խունկ ծխելու եւ ջերմությամբ հիշելու համար մերձավորին, ավագ ընկերոջն ու ուսուցչին: Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է նաեւ հիշատակի երեկո, որը տեղի կունենա՝ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում,…

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում

Մարտի 13-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղյակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնված գանձ» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Lուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային ժառանգությունը։ Միջոցառումը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին, կազմակեպվել էր Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի համատեղ…

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի: Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Հնարավորության սահմաններում հարցերին դրական լուծում…

Քննարկվել են Հայաստանում գեոպարկերի ստեղծման հեռանկարները և ակնկալվող արդյունքները

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Անի Պլազա hյուրանոցում տեղի է ունեցել «Գեոպարկերի ստեղծման նախադրյալների վերաբերյալ» աշխատաժողով։ Այն կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների տնօրինության «Համաշխարհային գեոպարկ ծրագրի» ներկայացուցիչների՝ հայաստանյան այցի շրջանակներում։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արիաննե Կաոիլին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրաբանական գիտությունների և գեոպարկերի միջազգային…

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ

Բրյուսել, 28 Փետրվար 2018 – Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները: Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր…