Հիշելով Խաժակ Տեր-Գրիգորյանի տարեդարձը

ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանը մարտի 21-ին կդառնար 77տարեկան:

Տարեդարձի կենդանի հիշողությունը, այսօր, Երեւանի քաղաքային պանթեոն էր բերել ընկեր Խաժակի հարազատներին եւ ընկերներին՝ ծաղիկներ խոնարհելու, խունկ ծխելու եւ ջերմությամբ հիշելու համար մերձավորին, ավագ ընկերոջն ու ուսուցչին:

Այս առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է նաեւ հիշատակի երեկո, որը տեղի կունենա՝ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, մարտի 21-ին, ժամը 19:00-ին:

Տպել Տպել