Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Մարտի 21-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփվեցին այն աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին, որ դրանք իրականացվում են պահանջվող կարգին եւ ժամանակացույցին համապատասխան:

Աշոտ Սիմոնյանը առանձնակի կարեւորեց մարտի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզ այցելության ընթացքում կայացած ընդլայնված խորհրդակցության արձանագրությունից բխող հանձնարարականների կատարումը: Մասնավորապես քննարկվեցին ոռոգելի հողատարածքներն ավելացնելուն, աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացին, ոռոգման ջրանցքներում կենցաղային աղբի կուտակումների մաքրմանը, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումն այլընտրանքային եղանակներով լուծելուն, մարզի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերին եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաեւ մարզպետի կողմից նախորդ խորհդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարմանը: Նշվեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում աղբահանության կազմակերպման, սեփական եկամուտների հավաքագրման, գյուղացիական տնտեսություններին սերմացուների, ազոտական պարարտանյութի տրամադրման, ոռոգման շրջանի մեկնարկման, մարզային եւ համայնքային ճանապարհների վերանորոգման գործընթացները կազմակերպելու եւ առկա այլ խնդիրների լուծման ուղղությամբ:

Քննարկված բոլոր հարցերի կապակցությամբ ոլորտների պատասխանատուները հստակ հանձնարարականեր ստացան:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել