
Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, Հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։ Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և քաղաքական օրակարգի՝ քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը. – Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս…