ԶԼՄ-ներուն մէջ

Մեր ժողովուրդը որոշել է՝ մենք անկախ ենք, իսկ վերջին պատերազմը լուրջ ապացույց էր, որ կենսունակ ենք

Սա երկրորդ ժամանակն է, երկրորդ հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը՝ շեշտելով, որ այս հարցում վրիպում թույլ տալ չի կարելի: «Եթե ԼՂ անկախությունը չի ճանաչվել ուղիղ պատերազմի ժամանակ, ապա հարցն անցնում է երկարատև բանակցային գործընթացի»,- նշեց Պետրոսյանը: ԼՂ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Վիեննայի հանդիպումը կսանձի Ադրբեջանի սրվող ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունք է համարում միջազգային հանրության հանձնառությունը` սանձելու Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի մեկնաբանության տեքստում` Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: «Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման արդյունքներով Լեռնային Ղարաբաղում հրադադարի…

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ՀՀ Ազգային ժողովից պատվո մեդալ է ստացել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ…

Հայ դատը ԱՄՆ-ին կոչ է անում 15 մլն դոլար տրամադրել Հայաստանին՝ սիրիացի փախստականների օգնության համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում Հայաստանին 15 մլն դոլար տրամադրել սիրիացի փախստականների օգնության համար։ Հայ դատի հանձնախմբի կոչը հնչել է Թուրքիայում սիրիացի փախստականների օգնության հետ կապված խարդախությունները բացահայտելու ֆոնին։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հաշվի առնելով Թուրքիայում կաշառակերության փորձը, դադարեցրել է փախստականներին հումանիտար օգնության ծրագրերին մասնակցող 14 իրավաբանական անձանց եւ անհատների…

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը իր հետևանքները կունենա

«Այս օրերին ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն իր հետևանքները կունենա, հատկապես իր ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա: ԼՂՀ անկախության ճանաչման համար պետք են համապատասխան քաղաքական առիթ և պայմաններ, իհարկե եղել են այդպիսի պայմաններ և առիթներ, նաև կարծես թե այսօր է այդ առիթը, բայց, իմ կարծիքով, այդ առիթը ապրիլին սկսված ռազմական գործողությունների հենց անմիջապես առաջին օրերին…

Հայ դատի հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով

Տարբեր երկրների Հայ դատ հանձնախմբերը ժամանում են Ստեփանակերտ Արցախին զորակցություն հայտնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն, ով ևս պատրաստվում է մեկնել Արցախ` մասնակցելու Մայիսի 9-ի միջոցառումներին: Անդրադառնալով վերջին շրջանում Արցախի հիմնախնդրի ուղղությամբ Եվրոպայում տարված աշխատանքին` Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մեջ քաղաքական շրջանակն…

Զիջումների մասին խոսելն այսօր թուլության նշան է

Հարցազրույց Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ -Պարոն Աղաբեկյան, վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն գումար է փոխանցվել Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված օպերատիվ շտաբի հաշվին եւ ի՞նչ նպատակով է այն օգտագործվելու: – Օպերատիվ շտաբն ապրիլի 3-ի խորհրդակցությանը, երբ քննարկվում էր ստեղծված իրավիչակը եւ արդեն տեսանելի էր հայ ժողովրդի համախմբումը հանուն Արցախի, մենք հասկացանք, որ մեր ժողովուրդը…

Հարձակում լինելու դեպքում նորից շարունակելու ենք ճնշել

ԼՂ փոխվարչապետը ընդգծեց՝ ամեն ինչ անելու են, որ տարհանված բնակիչները նորից վերադառնան իրենց բնակավայրեր։ «Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի պետերի, այսպիսի ձևակերպում տամ՝ ջենտլմենական պայմանավորվածությունը դեռ շարունակում է գործել, բայց մյուս կողմից, ճանաչելով մեր հակառակորդին, կարելի է նաև ենթադրել, որ եթե նա չի հարգել եռանախագահների այդ երկար աշխատանքը, եթե չի հարգել 1994 թվականի մայիսին…

Ամերիկահայ համայնքի առաջնորդները հանդիպել են դեսպան Ուորլիքին` պահանջելով հակազդել ադրբեջանական ագրեսիային

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանի և ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, հանդիպման կենտրոնական թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`…