
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային խախտել լռությունն ալիևյան ագրեսիայի նկատմամբ: Հանձնախումբը նաև խստորեն քննադատել է Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Իլհամ Ալիևի ատելությամբ լցված հայտարարությունները և վերջերս ՀՀ նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել: «Փաստերն ավելի քան ակնառու են, ինչպես նաև Օբամայի վարչակազմի ապակառուցողական վարքագիծը,…















