Ամերիկահայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

FotorCreatedԱմերիկահայերը հունիսի 28-ին Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։

Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել հունիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, որի պատճառով զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը։ Ցուցարարները պաստառներին գրություններն են գրել, որոնք պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սադրիչ գործողությունները։

Հիշեցնենք, հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջեւանի առանձին համազորային բանակն ունի զոհեր եւ վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրմյանը:

news.am

Տպել Տպել