
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Հայ համայնքի ներկայացուցիչներին` Կարո Յուզբաշյանին, Գրիգոր Տունկյանին և Ներսես Սարգիսյանին: Քննարկվեց Սիրիայում տիրող իրավիճակը, երեք տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներն ու դինամիկան և այդ համատեքստում՝ Սիրիայի հայ համայնքի կորուստները, համայնքի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, միջոցառումները: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այն նվիրյալ հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների,…















