Հ.Յ.Դ.-ի մասին

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Մեծ Շենում

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները շարունակում են ծրագրային հանդիպումներ ունենալ Արցախի համայնքներում։ Այս անգամ խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը եւ Ռիտա Մնացականյանն այցելել են Մարտակերտի շրջան, հանդիպել շրջանի նորանշանակ վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, այնուհետեւ այցելել Մեծ Շեն եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովում…

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը արդյունավետ է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը բավականին արդյունավետ է և կարողանում է քիչ ուժերով նշանակալից արդյունքներ ապահովել»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է հոկտեմբերի 18-19-ը Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացած Եվրոպայի հայկական…

Դավիթ Իշխանյանը` ՀՅԴ խմբակցությունների հանդիպման մասին

Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը: Թեմայի շուրջ «Ապառաժ»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: –Ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է առնվազն տարին երկու անգամ տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը։ -Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն»…

Մենք սեփական ուժերով կարող ենք խաղաղություն պահպանել

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու վերաբերյալ, ասաց, որ ռուսական կողմը միշտ էլ ձգտել է նախկին հետխորհրդային տարածքում հաստատել ռուսական ազդեցության իշխանություն, նաև ոչ միայն նկրտումներ է ունեցել, այլև փորձեր է արել Արցախում խաղաղապահներ տեղակայելու: -ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի…

Արցախի և Հայաստանի ՀՅԴ խմբակցությունները հանդիպել են

ԱՀ և ՀՀ Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցությունները տարեկան նվազագույնը երկու հանդիպում են ունենում թե’ Երևանում և թե’ Ստեփանակերտում: Հանդիպումների, քննարկումների օրակարգը նախօրոք ճշտված է լինում: Երեկ Արցախի ՀՅԴ պատգամավորները ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ում հանդիպեցին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների և դաշնակցական նախարարների հետ: Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Yerkir.am-ի հետ խոսելով հանդիպման թեմաների մասին, տեղեկացրեց,…

Հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք

«Մինչեւ հանդիպելն էլ գործնական առումով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք»,- նախագահների՝ Ժնեւում կայացած հանդիպումն այս կերպ է բնորոշել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Այս հանդիպումն, ըստ Իշխանյանի, հստակ նպատակ ունի, որ բանակցային գործընթացն ինչ-որ հիմքերի վրա դրվի: Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են նաեւ Սանկտ Պետերբուրգում: «Սա կլինի բանակցային գործընթացի…

Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական

Ինչպես հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվությա գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է լինի հայտարարություն կամ ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` ապագա հանդիպումների և բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ, բայց որ լինի գործնական որևէ քայլ, այդ առումով հեռանկար չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Նման տեսակետի կարելի է եզրահանգել՝ մանավանդ նկատի…

Ոլորտի զարգացումը պետք ապահովել արդեն բարձր նշաձողից

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել բարձր նշաձողից: «Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք…

Հանդիպում Արցախի ՀՕՄ-ի վարչության հետ

Հոկտեմբերի 10-ին Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Արցախի Հայ Օգնության Միության վարչության միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ- Դաշնակցություն համագործակցության, առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: