Հ.Յ.Դ.-ի մասին

ԼՂՀ-ն չի հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից

Լեռնային Ղարաբաղում շուտով կվերսկսվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնք ժամանակավորապես դադարել են սահմանային լարվածության հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս նշեց, որ պետական ողջ համակարգն այս պահին մտահոգ է անվտանգության ապահովմամբ, դրանից բխող հարցերով, ուստի քննարկումները դադարել են: «Մոտ ժամանակներս կսկսեն քննարկումները: Հայաստանում, օրինակ, Ընտրական օրենսգրքի շուրջ…

Մենք չենք կարող առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով

Դիվանագետի մեջ պետք է լինի զինվորի ոգին: Այն զինվորի, որը սահմանի վրա կարողանում է կյանքի գնով, ինչ-որ տեղ նույնիսկ չհաշվարկելով իր տեխնիկան և այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: -Ըստ Ձեզ, կայծակնային պատերազմով ի՞նչ խնդիր է փորձել լուծել Ադրբեջանը քաղաքական դաշտում: -Ադրբեջանը կայծակնային պատերազմով ցանկացել…

Երբեք էլ չի եղել, որ Արցախին որեւէ բան հեշտ տրվի, բայց լինելու է

«Երբեք էլ չի եղել, որ Արցախին որևէ բան հեշտ տրվի, բայց լինելու է» այս խոսքերը պետական քաղաքական գործիչ, Գեորգի Պետրոսյանը ուղիղ քսաներեք տարի առաջ հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում,երբ ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր: Շատ ջրեր են հոսել, արցախյան պայքարի ողջ երկայնքով հազար ու մի փորձություն հաղթահարած, քաղաքական ոչ մեկ ցնցում ապրած, ամենաճակատագրական պահին…

Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ» ում առկա $ 1 մլն -ի մասին

ԼՂՀ փոխվարչապետ, 2002թ.-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն ասել է, որ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար: Այս մասին ԼՂՀ փոխվարչապետն ասել է Մեդիամաքսին` պատասխանելով հարցին, թե ինչու հիմա, երբ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Պաշտպանության բանակի վերազինման եւ ամրացման խնդիրներ են առաջ եկել, այդ հիմնադրամից աջակցություն չի…

Արցախին ուղղված նվիրատվությունների վերջին տվյալները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է. «18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով…

Անհրաժեշտ է կազմաքանդել «Մադրիդյան սկզբունքները» եւ հրապարակ բերել նոր սկզբունքներ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի մասին: Այն պաշտոնապես կողմերին է ներկայացվել 2007 թվականին, դրան հաջորդող տարիներին ենթարկվել է որոշակի փոփոխությունների և համարվում է բանակցային գործընթացում առկա վերջին պաշտոնական փաստաթուղթը: ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար…

Արթուր Աղաբեկյանը գաղտնազերծեց Ադրբեջանի ռազմական պլանը. հիմնական նպատակը մեկն է եղել

Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն, որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան. Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: «Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում, տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ…

Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին

Այսօր լրացավ է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 24-րդ տարելիցը: Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության և մի շարք այլ պատգամավորներ, ԼՂՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության…

ԼՂ կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն 3մլն դոլար է հավաքվել

Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն մոտ երեք միլիոն դոլար է հավաքվել։ Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս միջոցները ամբողջովին ուղղվելու են Պաշտպանության բանակի սպառազինության արդիականացմանը։ Աղաբեկյանի խոսքով, իրենք հույս ունեն, որ աշխարհի հայերը ավելին կարող են հավաքել, ուստի դրամահավաքը դեռ շարունակվելու է։ «Մեր զինվորին անհրաժեշտ տեխնիկական համալրմամբ օգտակար…

Բակո Սահակյանը Սոցինտերնի փոխատենապետի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության…