Հ.Յ.Դ.-ի մասին

Կը Լինի Արցախը, Կը Լինի Եւ Հայաստանը…

Հարցազրույց Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է ԱՄՆ ձեր այցի նպատակը: ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Միացեալ Նահանգներ այցիս նպատակն է՝ մեր համայնքին ներկայացնել Արցախի համար ռազմավարական նշանակութեան մի շարք ծրագրեր եւ հայրենակիցներիս բացատրել դրանց իրականացման անհրաժեշտութեան մասին: Ազատագրուած տարածքների վերաբնակեցման հարցը մեր առաջնահերթութիւնն է, եւ այն իրականութիւն դարձնելու նպատակով Արցախում մեկնարկել է վիճակախաղի ծրագիր,…

Արցախը շահագրգռված է Բելգիայի և գործարար հատվածի հետ կապերի զարգացմամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Բրյուսել քաղաքում մասնակցել է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կողմից կազմակերպված կլոր սեղանին և հանդիպել բելգիացի մի խումբ գործարարների հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա գործարար հատվածի հետ կապերի զարգացման ու ընդլայնման մեջ՝ Բելգիան…

Հուսահատական քայլի վերջին ճիչ

Զորի Բալայանի հայտնի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի վերաբերյալ իր տեսայկետներն ու դիրքորոշումը yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: -Դուք, պարո’ն Իշխանյան, կարդացել եք Զորի Բալայանի նամակը` հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այդ նամակի կապակցությամբ: -Անկեղծ ասած` մեկ բան կա, որ կարող եմ կիսել հեղինակի հետ. դա…

Արցախի մրցակցային առավելությունը շարունակելու է գիտելիքի եւ էկոլոգիական միջավայրի վրա հիմնված տնտեսությունը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ Արցախի երիտասարդ հանրապետությունը ժառանգել է ամբողջությամբ ավերված տնտեսություն` որպես հետեւանք Խորհրդային միության փլուզման եւ պարտադրված ավերիչ պատերազմի: Մեր տնտեսության վիճակն այդ ժամանակ կարելի է գնահատել հետեւյալ կերպ` Կայուն իրացման շուկաներից զրկված, մեծամասամբ ավերված արդյունաբերություն, Սնանկացած գյուղատնտեսական տնտեսություններ` սովխոզներ եւ…

Արցախի փոխվարչապետն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիից հետո, ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է տեղի ունեցել նաեւ Շարժայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Պիեռ Քեոսեյան» սրահում ՀՀ պետական օրհներգին հաջորդել է Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային իշխանությունների ատենապետ Արա Քեոսեյանի բացման խոսքը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել…

Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին (ամբողջությամբ) -Մաքսային միությանն անդամակցելու շուրջ Հայաստանում ընթացող քննարկումներում արտահայտվող հիմնական մտահոգությունն է՝ որտե՞ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո՞ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն, ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա՞ նման անհանգստություն: -Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ դիմել այնպիսի քայլի,…

Ղարաբաղը պատրաստ է ընդունել սիրիահայ փախստականների

«Թքած ունենք Ադրբեջանի դիրքորոշման վրա», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետը: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում Ղարաբաղում ընդունել սիրիահայ փախստականների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղում հաստատված ամեն մի սիրիահայի նկատամբ կառավարությունը կցուցաբերի անհատական մոտեցում: «Նրանք ուղղակի կգտնվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում՝ ոչ թե խմբակային,…

Արթուր Աղաբեկյանը չի բացառում ճնշումները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել Մաքսային միությանը միանալու հարցում: «Ինձ թվում է՝ յուրաքանչյուր երկիր իր շահերից ելնելով՝ կարող է ինչ ասես անել»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը: Այն տեսակետը, որ հիմնական ճնշումը Ղարաբաղի հարցով է գործադրվել Հայաստանի վրա, Արթուր Աղաբեկյանը այսպես է մեկնաբանում. «Եթե…

Արցախում ձեռնարկվող քայլերն ուղղված են բիզնես-միջավայրի հավասարաչափ ձևավորմանն ու զարգացմանը

Ի կատարումն ԼՂՀ նախագահի օգոստոսի 26-ի հրամանագրից բխող հանձնարարականի` այսօր փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, շինարարության և սննդի ու թեթև արդյունաբերության տեղական արտադրության զարգացման ուղղությամբ նոր մեթոդների կիրառման հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,…

Դաշնակցության իշխանություն լինելը մեծ դեր կունենա մեր երկրի պատմության մեջ

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am-ին հայտնեց, որ չի կասեցրել անդամակցությունը Դաշնակցությանը, պարզապես փոխանցագրով տեղափոխվել է կուսակցության ԼՂՀ կառույց: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ իր տեսակետների փոփոխությունը բացատրեց այն հանգամանքով, որ նախկինում ինքը բնակվում էր ՀՀ-ում և ՀՀ-ի քաղաքացի էր,…