Հ.Յ.Դ.-ի մասին

ՀՅԴ պատանեկան ճամբարներ Ստեփանակերտում

Հուլիսի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել են ՀՅ Դաշնակցության երիտասարդական միությունների միանգամից երկու ճամբարներ՝ Աշոտ Ղուլյանի անվան համար երկու դպրոցում ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության և Հայկ Բալասանյանի անվան համար 5 դպրոցում՝ ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության նախաձեռնությամբ ընթացող ճամբարները: Դրանք նախատեսված են 10-16 տարեկան պատանիների համար, տևելու են 10 օր: Ճամբարների կազմակերպչական և ընթացիկ աշխատանքներին օժանդակում…

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը՝ գերակա արժեք

Յուրաքանչյուր երկրի ներքին անդորրն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմքերի վրա կառուցված պետություն: Երբ իրավական հիմքերը խարխլվում են, այլեւս պետական կառույցները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, եւ ստեղծվում է քաոս: Յուրաքանչյուր պետության մեջ այդ իրավական հիմքերը պահելու համար ստեղծվում են կառույցներ, որոնց վրա դրվում է պարտականություն՝ ուժի կիրառմամբ օրենքը պահպանելու: Այդ կառույցներն օժտված են օրենքի…

Հայաստանի և Արցախի միջև պետք է ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի և ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: «Որպեսզի 2 երկրների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտություն կա: Այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի ու Արցախի պարտավորությունները, համաձայնությունները, քաղաքական համագործակցության բնույթը պատերազմի…

Փորձ է արվում նսեմացնել պայքարող, արարող եւ սկզբունքային տեսակը

Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի, վերջին զարգացումների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը: – Վերջերս սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի արտահայտած միտքը ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, ում մասին մասնավորապես ասել է. «Մանկահասակ դեմքով տղա. էդ պահին…

Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային ուսանողական ֆորումի անդամներին

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿՄՄ արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը: «Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում սփյուռքահայ երիտասարդներին մոտիկից ծանոթանալու Արցախին եւ միաժամանակ ուրվագծելու անելիքներ՝ հայության երեք թեւերի համատեղ ջանքերով իրականացնելու համար»,-…

Առաջամուղում կառուցվել է բուժկետ

Հուլիսի 14-ին Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում տեղի է ունեցել ցուցանակի տեղադրում եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի աշխատակիցներ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներ, «Արցախֆոնդ» ու «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, ՀՅԴ ԱՄՆ եւ Արցախի երիտասարդական միության անդամներ ու առաջամուղցիներ: «Թուֆենկյան» բարեգործական հիմադրամի կողմից 2004 թվականին հիմնադրված Առաջամուղի շենացման ծրագիրն անցած տարվանից ստանձնել…

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը` Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, գրված է՝ «Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված…

«Դաշնակցություն» խմբակցությունը նախաձեռնում է Ազգային ժողով հրավիրել ԱՀ Գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին

– Պարոն Սարգսյան, երեկ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Արցախի հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ խուզարկություններ է իրականացրել ՀՅԴ կուսակցության անդամ, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի առանձնատանը, իրեն պատկանող այլ շինություններում, ինչպես նաեւ «Մետաքսկոմբինատ» պետական ՓԲԸ տարածքում: Գիտենք նաեւ, որ այս առնչությամբ հայտարարություն է արել Արթուր Աղաբեկյանը՝ սույն քայլը որակելով խայտառակ եւ շինծու մեղադրանքներ իր…

Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը իր Ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում են ստորև: Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված…

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Թևանիկ» խմբի անդամներին

Հուլիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Արցախում բազմաթիվ մարդասիրական ծրագրեր իրականացրած «Թևանիկ» խմբի ղեկավար Իվետ Դանիելյանին, խմբի անդամներ Նվարդ Իսախանյանին և Քրիստ Արզումանյանին: ՀՀ դեսպանի հետ զրույցում քննարկվեցին բարեսիրական խմբի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ դեսպանին մինչ օրս խմբի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:…