Ղեկավար մարմիններ

«Դաշնակցություն» խմբակցությունն առաջարկել է անվանափոխել Ստեփանակերտի որոշ փողոցներ

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում բնակչության հետ, որոնց ընթացքում բարձրացված հարցերը փորձում են համապատասխան օղակներով կարգավորել: «Այսօրվա հանդիպումը նպատակ ունի քննարկելու Ստեփանակերտի հետ կապված որոշ մտահոգություններ և ժողովրդի կողմից բարձրացված հարցեր»,- ասել…

Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա

Հազարավոր կիլոմետրեր եւ տասնյակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցության, Արցախի ու Հայոց ցեղասպանության ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ, իրավաբան Գեւորգ Զատիկյանի հետ: Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ՀՅԴ Հայ Դատը…

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի…

«Թեւանիկ» խմբի բարեգործությունները շարունակվում են

Դեկտեմբերի 22-ին, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն Իրանահայ «Թեւանիկ» խմբի անունից Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթին է փոխնացել ազգային տարազներ: Իրանի «Թեւանիկ» խումբը նաեւ սպորտային պարագաներ է նվիրաբերել Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի երիտասարդական կենտրոնի սաներին: aoaraj.am

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը

Դեկտեմբերի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը՝ այս անգամ Ասկերան շրջկենտրոնի Էդմոն Բարսեղյանի անունը կրող միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ: Հանդիպման սկզբում ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրեց Իրանի «Թևանիկ» խմբի կրթության ոլորտին առնչվող ծրագրերը: «Արցախի համալսարաններում և ուսումնարաններում գյուղատնտեսական և ռազմական մասնագիտություն ընտրած ուսանողները գերազանց առաջադիմության դեպքում կարժանանան…

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել ՀՅԴ 127-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, կուսակցական ընկերներ եւ հյուրեր:…

ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ քննարկվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունում քննարկումներ են եղել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ: «Նկատի առնելով այն հանգամանքը, որ…

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դեմ, որը կա աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարավորությունները պայքարել ամբողջ դեմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախության պահանջը: – Ավստրալիայի…

Պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված տոնակատարույթունների նախապատրաստական աշխատանքներ

Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը: Հանդիպման քննարկման հիմնական թեման հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցն էր: Նշվեց, որ անհրաժեշտ է կապ…

«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը: Խմբակցության անդամների կողմից հարցեր են տրվել Ազգային Ժողով ներկայացված ԱՀ 2018թ. բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի…