Ղեկավար մարմիններ

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը՝ գերակա արժեք

Յուրաքանչյուր երկրի ներքին անդորրն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական հիմքերի վրա կառուցված պետություն: Երբ իրավական հիմքերը խարխլվում են, այլեւս պետական կառույցները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, եւ ստեղծվում է քաոս: Յուրաքանչյուր պետության մեջ այդ իրավական հիմքերը պահելու համար ստեղծվում են կառույցներ, որոնց վրա դրվում է պարտականություն՝ ուժի կիրառմամբ օրենքը պահպանելու: Այդ կառույցներն օժտված են օրենքի…

Փորձ է արվում նսեմացնել պայքարող, արարող եւ սկզբունքային տեսակը

Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակի, վերջին զարգացումների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը: – Վերջերս սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի արտահայտած միտքը ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում` Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, ում մասին մասնավորապես ասել է. «Մանկահասակ դեմքով տղա. էդ պահին…

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը` Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, գրված է՝ «Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված…

Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը իր Ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում են ստորև: Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված…

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Թևանիկ» խմբի անդամներին

Հուլիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Արցախում բազմաթիվ մարդասիրական ծրագրեր իրականացրած «Թևանիկ» խմբի ղեկավար Իվետ Դանիելյանին, խմբի անդամներ Նվարդ Իսախանյանին և Քրիստ Արզումանյանին: ՀՀ դեսպանի հետ զրույցում քննարկվեցին բարեսիրական խմբի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀՀ դեսպանին մինչ օրս խմբի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:…

Միշտ էլ կարողացել ենք հաղթահարել մարտահրավերները

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա նախընտրական մթնոլորտին, ասաց՝ ՀՅԴ Արցախի կառույցի համար նախընտրական փուլը սկսվել է 2015-ի մայիսի 4-ից` ընտրություններից անմիջապես հետո: Այլ քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ Սամվել Բաբայանի Արցախ վերադարձի եւ գործողությունների մասով դժվարացավ մեկնաբանություններ անել: «Բայց նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020…

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Մենք կողմնակից ենք դանդաղ և կայուն քայլերով առաջնորդվելուն

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը չի կարծում, որ ճիշտ ժամանակն է՝ Արցախում սահմանադրական բարեփոխումներ սկսելու, թեև, ըստ նրա, որոշակի տրամադրություններ այդ ուղղությամբ նկատելի են, և վաղ, թե ուշ գործընթացը սկսվելու է: Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Իշխանյանը նշեց, որ տարբեր շերտերի կողմից տարբեր պահանջներ են դրվում, ընդհուպ մինչև նախագահի հրաժարականի…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն…

ԱՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։ Հանդիպմանը մասնակցում էր…