Նորութիւններ

Արտակարգ խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կիրակի օրը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, ՀՀ Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետևանքների վերացման առնչությամբ իրականացված աշխատանքների մասին: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմավել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են…

Գեղամ Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 22-ի հրամանագրով լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Ազատի Մանուկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով: Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր, նախագահի նստավայրում:

Հարություն Հարությունյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 22-ի հրամանագրով լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյանը պարգևատրվել Մովսես Խորենացի մեդալով: Պարգևների հանձնումը տեղի ունեցավ այսօր, նախագահի նստավայրում:

Նիու Սաութ Ուէլզի Հայաստան-Աւստրալիա Բարեկամութեան Խորհրդարանական Խմբակը բանաձեւեց նախագիծ մը զօրակցութիւն յայտարարելով Արցախին

Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակէն կը տեղեկանանք որ Նիւ Սաութ Ուէլզի Հայաստան-Աւստրալիա Խորհրդարանական Բարեկամութեան Խմբակը բոլոր կուսակցութիւններու հաւանութեամբ Արցախի հանրապետութեան զօրակցելու նախագիծ մը քուէարկած է անոր ժողովուրդին ինքնորոշման վերաբերող: Յետ համատեղ ժողովի ՆՍՈւի խորհրդարանական խմբակին, Արցախի Պետնախարար Արայիկ Յարութիւնեանի, Արցախի մնայուն ներկայացուցիչ Քայլար Միքայէլեանի եւ Հայ Դատի յանձնախումբի անդամներուն, հետեւեալ բանաձեւը ընդունուեցաւ. Նիւ Սաութ Ուէյլզ…

«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը Գյումրիում

Մարտի 23-ին Գյումրիում տեղի ունեցավ «Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության արտագնա միջոցառումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար, ՀԿ նախագահ Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզից և բոլոր մարզերից ժամանած մանկավարժներ: Պլենար նիստի ժամանակ միջոցառման կազմակերպիչներին ողջունելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մենք երբ խոսում ենք լավ դպրոցի մասին ես հասկանում եմ…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Մարտ 24ը ծննդեան տարեդարձն է առաքելատիպ մեծ Հայուն՝ Նիկոլ Աղբալեանի։ Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային…

«Հայրենիք»ի խմբագրական. Եռուն օրեր Ուաշինկթընի մէջ

Արցախի Հանրապետութիւնը ներկայացնող պատուիրակութեան Ուաշինկթըն այցելութիւնը լուսանցքի տակ ձգած էր հազիւ քանի մը օր առաջ մայրաքաղաքը այցելող Հայաստան-Միացեալ Նահանգներ խորհրդարանական բարեկամութեան խումբի հայ անդամներու պատուիրակութիւնը: Այս պատուիրակութեան այցը նոյնքան կարեւոր էր, որքան Արցախի ներկայացուցիչներուն այցը: Արդարեւ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Միացեալ Նահանգներ բարեկամական խումբի ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը, իր կողքին ունենալով Ազգային ժողովի պատգամաւորներ Արմէն Աշոտեանը,…

Նախարարություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը տեսանելի է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակակական խորհրդի 2018թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը։ Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ Դավիթ Լոքյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցող հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը և նշել, որ ՀԿ-ների կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքը պետք է հասանելի լինի ոչ միայն…

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ հաղթել է 3 հայազգի թեկնածու

Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պայքարին մասնակցած 13 հայ թեկնածուներից 3-ն է անցել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Այս ընտրություններում հայ համայնքը 25 տոկոս հաջողություն ունի»,- ասաց նա: Նրա պարզաբանմամբ՝ Նիդերլանդների տեղական իշխանություններն իրականացնում են մեծ թվով քաղաքների և բնակավայրերի կառավարման բարդ աշխատանքը. իրականում դրանք մեծ քաղաքականության…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 23-ին: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ Արագածավան, Կաքավաձոր, Կաթնաղբյուր, Կոշ, Նոր Ամանոս, Ագարակ, Օշական, Սասունիկ, Ն. Բազմաբերդ, Ուշի գյուղական համայնքներից եւ Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներից: Քաղաքացիներից մեկը աչքի վիրահատության խնդիր ուներ, երեք քաղաքացի էլ մարզպետին դիմեց անձնական այլ հարցերով: Նրանց խնդիրների լուծման համար Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ…